Լրահոս
Կարևոր


Մի «թարս»... հարց․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի Նիկոլ Փաշինյանի «100 փաստն» ընդօրինակելով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում «Մի լավ բան» գրառումաշարք է սկսել: Դե, Փաշինյանի երևակայությունը հազիվ թե ունենան՝ պարբերաբար «100 փաստ» մոգոնելու համար, բայց օրը, օրումեջ մեկ «փաստ» մտածելն էլ է տարբերակ: Երեկ, օրինակ՝ ԲԴԽ նախագահը գրել է այն մասին, թե ինչքան լավը, անկախ ու անկողմնակալ է հայրենի դատարանը, առհասարակ, դատական համակարգը, ինչքան էլ «չկամները» քննադատում են: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր «զուգահեռ իրականության» մեջ է նա գտնվում: Ո՞ր Հայաստանում է նա ապրում:

Ի դեպ, նույն հարցը նաև էկոնոմիկայի նախարարին կարելի է տալ, որը զարմացած հարցնում էր լրագրողներին, թե որտեղի՞ց վերցրին, որ մարդիկ ավելի վատ են ապրում: Բայց, լավ, Քերոբյանի մասին հետո, չշեղվենք: Անդրեասյանի գրառման առիթը, երևի պետք է ենթադրել, մամուլում որպես «Գեբելսի գործ» անվանված պատմությունն է, երբ փաշինյանական վարչախմբի «պատժիչ համակարգը» որոշակի հետապնդում էր սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ: Բայց դատարանում այդ անեկդոտային «գործը», ինչպես ասվում է, փլուզվեց: Ինչևէ: Հիմա, պետք է ենթադրել, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դա հարմար առիթ է նկատել, որպեսզի «մի լավ բան» ասած լինի:

Բայց մենք էլ «մի լավ բան»-ի հանգվույն «մի «թարս» հարց» տանք Կարեն Անդրեասյանին, որի գլխավորած հիմնարկը հրապարակային պարզաբանմամբ էր հանդես եկել քաղաքական բանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ըստ էության, խախտելով դատավարական էթիկայի նորմերը, եթե ոչ՝ գերազանցելով լիազորությունները: Այդ ինչպե՞ս է լինում, որ դատարանի որոշումը ավելի շուտ հայտնվում է ԲԴԽ-ի տրամադրության տակ, այլ ոչ թե՝ դատավարական կողմի, տվյալ դեպքում՝ մեղադրանքից պաշտպանվող կողմի: Առհասարակ, ինչի՞ է նման այդ դրսևորումը, երբ ԲԴԽ-ն հրապարակավ սկսում է հանրությանը համոզել, թե ինչքա՜ն ճիշտ է վարվել դատավորը, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշում է ընդունել: Վերջապես՝ ո՞վ է այդ որոշումը տվել ԲԴԽ-ին, երբ դատավարության մասնակիցներին անգամ չէր ուղարկվել: Լավ, ընդունում ենք, հարցը մեկը չէր, բայց մի կոնտեքստում է, ուրեմն, ընդունեք որպես «մի «թարս» հարց» կամ հենց «մի լավ հարց»:

Հ.Գ.-Հա, ավելի լավ կլիներ՝ ԲԴԽ նախագահը հետևեր ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան