Քարաթափում Գետափ-Մարտունի ճանապարհին (լուսանկարներ, տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 27-ին, ժամը 15։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը;
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ճանշինի հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։
Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ