Տրանսգենդեր լողորդը դատական հայց է ներկայացրել CAS՝ մրցաշարերին մասնակցելու արգելքի պատճառով
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի տրանսգենդեր լողորդ Լիա Թոմասը հայց է ներկայացրել Սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Այս մասին հաղորդվում է դատարանի կայքում։
Պատճառը կանանց մրցաշարերին մասնակցելու արգելքն է։ Թոմասն ասել է, որ World Aquatics–ի նոր կանոնները հակասում են Օլիմպիական կանոնադրությանը։
2022 թվականի օգոստոսի 4-ին World Aquatics-ը խստացրեց կանանց մրցումներին տրանսգենդերների մասնակցության կանոնները։ Տրանսգենդեր մարզիկները պետք է ավարտեն իրենց անցումը մինչև սեռական հասունացումը՝ 12 տարեկանը: Բացի այդ, նրանց տեստոստերոնի մակարդակը չպետք է գերազանցի 2,5 նանոմոլը մեկ լիտրում: