Արտաշ Ասատրյանը խոսել է քրոջ հետ ունեցած կոնֆլիկտի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Արտաշ Ասատրյանը հյուրընկալվել է MediaHub-ին և խոսել մի շարք թեմաների շուրջ։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները
Երգիչը անդրադարձ էր կատարել նաև քրոջ ևեղբոր հետ ունեցած կոնֆլիկտին.
«Միշտ զարմացել են, մենք Միացյաթ նահանգներում երեք եղբայր, հարսներով, մի տան մեջ ենք ապրել, հայրիկիս հետ։ Ճիշտ է, մեր ծնողներից հետո, ընտանիք է, ամեն ինչ էլ լինում է, հարցեր, խնդիրներ, բայց որևէ ֆինանսի, ժառանգություն կիսելու խնդիր չի եղել մեր միջև, որովհետև մեր հայրը մեզ մի ժառանգություն է թողել՝ իր երգերը, իր գենը։ Ասում է՝ լավ տղու տունի մի սարքի, ինքը կսարքի, վատ տղու տունը մի քանդի, ինքը կքանդի։ Հիմա մենք ժառանգություն ենք ստացել երգը, մեր ձայնը, մեր հաց հանապազօրյան վաստակում ենք։ Մի փոքր բանը ժողովուրդը մեծ բան է սարքում, մեր բալիկների շփումը միշտ եղել է, մեր կապը։ Ես չեմ կարծում մեծ բան էր դա, դա էլ է մարդու համար։ Քրոջս հետ կապված խնդիրներ ընդհանրապես չեն եղել»։
Ավելին՝ այստեղ