Արյունոտ կիրակի՝ Ստամբուլի եկեղեցում. ձերբակալվածներից մեկը ռուս է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով տասնյակ մարդկանց է ձերբակալել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում են տեղի ԶԼՄ-ները։
«Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի, որոնք կարող են առնչություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման հետ», - ասել է Երլիկայան:
Հավելենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման և հոգևորականի սպանության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինյալ ահաբեկիչների սոցցանցերին։
Ավելին՝ այստեղ