«Ռեալը» ձեռք է բերել 2 մետր հասակ ունեցող 17-ամյա դարպասապահի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել 17-ամյա ուկրաինացի դարպասապահ Իլյա Վոլոշինին, որը հանդես էր գալիս իսպանական «Ռայո Մախադաոնդա» ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմում, հաղորդում է Relevo-ն։
Իլյա Վոլոշինի հասակն արդեն 2 մետր է։ Նրան համեմատում են իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Իլյա Վոլոշինը մասնակցել է 11 հանդիպումների, որոնցից 8-ում գոլ բաց չի թողել։