Լրահոս
Կարևոր


Կորոնավիրուսը դրական է ազդել հայկական թենիսի վրա, հոսքը դեպի մարզաձեւ ավելացել է (ֆոտո)

Սպորտ

Թենիսը թերեւս միակ մարզաձեւն էր, որի վրա կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը դրական ազդեցություն ունեցավ: Թենիսիստները կարողանում էին մարզվել՝ պահպանելով լավ մարզավիճակ եւ սոցիալական հեռավորություն կորտերում: Հենց սրանով պայմանավորված թենիսի Հայաստանի առաջնության արդյունքները բարձր են, մրցակցությունը՝ մեծ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Արսեն Մովսիսյանը:

Սեպտեմբերի 25-ին Երեւանի «In court» թենիսի ակումբում տեղի ունեցավ թենիսի Հայաստանի առաջնության մեծահասակների տղամարդկանց զուգախաղի եզրափակիչները: Հայաստանի չեմպիոն դարձավ Միքայել Ավետիսյան - Հենրիխ Նիկողոսյան զույգը, որը եզրափակիչում 7:5, 6:3 հաշվով հաղթեց Արթուր Սողոյան - Միրո Սարգիսյան զույգին: Երրորդ տեղը զբաղեցրեց Աշոտ Գեւորգյան - Արտաշես Գեւորգյան զույգը։

Հայաստանի առաջնության գլխավոր մրցավարին գոհացնում է Հայաստանի առաջնության արդյունքները: Ըստ նրա, մենախաղում եւ զուգախաղում թեժ պայքար է եղել:

  

«Զուգախաղի եզրափակիչները հետաքրքիր ստացվեցին: Հատկապես լարված էր առաջին տեղի համար պայքարը: Շատ լավ խաղ էր: Առաջին սեթում առաջ էին Սողոյան - Սարգսյան զույգը՝ 5:2 հաշվով: Թեժ պայքարում Ավետիսյան - Նիկողոսյան զույգն առաջ անցավ, հաղթեցին 7:5 հաշվով: Երկրորդ սեթում, արդեն, փոքր-ինչ ավելի հեշտ հաղթանակ տարավ Ավետիսյան-Նիկողոսյան զույգը: Բարձր մակարդակի հոյակապ խաղ էր: Ի դեպ, Ավետիսյան-Նիկողոսյան զույգը տարիքով ավելի մեծ տղաներ են, իսկ զուգախաղում հաղթելուն օգնում է հենց տարիքը, փորձը:

Զուգախաղը շատ է տարբերվում մենախաղից: Ավելի տարիքով խաղացողները կարող են լավ խաղան, քան երիտասարդները: Դա պայմանավորված է մտքով եւ փորձով: Օրինակ՝ Արթուր Սողոյանը դարձավ մենախաղի Հայաստանի չեմպիոն, բայց զուգախաղում պարտվեց, որովհետեւ մրցակիցներն ավելի փորձառու էին, շատ էին իրար հետ խաղացել:

Մենախաղում էլ թեժ պայքար կար: Օրինակ՝ մենախաղի եզրափակիչում Արթուր Սողոյանը հանդիպեց Աշոտ Գեւորգյանին եւ մի փոքր հեշտ հաղթանակի հասավ, քանի որ մրցակիցը հոգնել էր: Այստեղ էլ տարիքը խոսեց Գեւորգյանի դեմ, չկարողացավ մինչեւ վերջ պայքարել: Ընդհանուր առմամբ շատ գոհ ենք թենիսիստների այս տարվա մասնակցությունից: Տարիքային խմբերում մասնակցության քանակն էլ ուրախացնող էր»,- ասաց Արսեն Մովսիսյանը:

Մասնագետը մանրամասնում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում, մյուս մարզադպրոցների փակ լինելու պատճառով, հոսքը դեպի թենիս մեծացել է:

«Կորոնավիրուսն ունեցավ դրական ազդեցություն մեր մարզաձեւի, թենիսիստների վրա: Մյուս բոլոր մարզաձեւերում մարզադպրոցները փակ էին, իսկ մեզ մոտ ավելի ապահով էր, մարզումները շարունակվում էին, հնարավորություն կար մարզվելու՝ պահպանելով սոցիալական հեռավորություն կորտերում: Այստեղ դաշտը շատ մեծ է, առավելագույնը 4 հոգի կարող էին գտնվել դաշտում: Այս ամենով պայմանավորված, հոսքը դեպի թենիս ավելացավ, Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը նույնպես աճեց տարբեր տարիքային խմբերում: Կար մեծ մրցակցություն եւ հետաքրքիր պայքար առաջինը լինելու համար»,- նշեց գլխավոր մրցավարը:

Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա կանանց զուգախաղի եզրափակիչները, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել  առաջին ռակետ, ազգային հավաքականի առաջատար թենիսիստ Անի Ամիրաղյանը:

Լուսինե Շահբազյան

 

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում