Լրահոս
Կարևոր


Եվրոպան երես է տվել Բաքվին ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։ Ադրբեջանը չի վարանում դատապարտել Բորելի և ԵՄ այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ Միաժամանակ Բաքուն ազդարարում է, թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը մեկ տարով կասեցնելուց հետո Ջեյհուն Բայրամովն արդեն ընդգծում է, որ «տարբեր հարթակներում իրենց երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է»:

Բաքուն տարբեր հայտարարությունների միջոցով փորձում է նշել, որ Եվրոպան իրենց հետ չի կարող այնպես վարվել, ինչպես որ հիմա է վարվում՝ սպառնալով, թե կդադարեցնի Եվրոպայի հետ համագործակցությունը։ Փաստացի Ադրբեջանը հրապարակայնորեն հակադարձում է Եվրոպային ու «հաթաթա» տալիս: Եթե հաշվի առնենք ԵՄ-ի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական մեծ կշիռը, որի միջոցով իրենք կարողանում են տարբեր տարածաշրջաններում մեծ ներգործություն ունենալ, ապա կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է իրենից ոչինչ չներկայացնող Ադրբեջանը այս աստիճան լկտի պահվածք դրսևորում և սպառնում Բրյուսելին ու Փարիզին։ Ճիշտ է, Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը, և պաշտոնական Բաքվից հնչող հռետորաբանության տոնայնությունը նման է և ինչ-որ տեղ նաև գերազանցում է Անկարայից հնչող հայտարարություններին, բայց նույնիսկ այս հանգամանքը հազիվ թե հիմք լինի Ադրբեջանի այդքան սանձարձակ պահվածքի։

Իրականում Բաքվի լկտի պահվածքի առաջին պատճառն այն է, որ հենց Եվրոպան է դրա համար անհրաժեշտ ու բարենպաստ պայմաններ ստեղծել ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները: Եվրոպան լուռ էր, երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ նախաձեռնեց Արցախի դեմ ու տարբեր հանցագործություններ իրագործեց խաղաղ բնակչության դեմ։ Նույն կերպ էլ եվրոպական համայնքը որևէ կոշտ քայլեր չձեռնարկեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Արցախի շրջափակումն ու հայաթափումը սահուն «մարսեց»։ Անդեմ հայտարարություններից ու կոչերից բացի եվրոպական երկրներն ու կառույցները ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ըստ էության, եվրոպական համայնքի կողմից ավելի շատ արժևորվեց ադրբեջանական գազն ու նավթը, քան իր կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության արժեհամակարգը։ Ավելին, ԵՄ անդամ պետություններում գրկաբաց ընդունում են Ալիևին, հռչակում որպես վստահելի գործընկեր, ընդգծում, որ Ադրբեջանն իրենց մեծապես օգնում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրող եվրոպական երկրները նույնիսկ չեն էլ հիշում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ իրենց ագրեսիայի ընթացքում վարձկան ահաբեկիչների էին բերել Սիրիայից ու Լիբիայից։ Ու բացառված չէ, որ մի օր էլ արդեն Թուրքիան նման վարձկան ահաբեկիչների ներմուծի Եվրոպայի տարածքում անկայունություն հրահրելու համար։ Իսկ հիմա, երբ արդեն Ալիևն է երես դարձնում Եվրոպայից՝ հրաժարվելով ԵՄ միջնորդությամբ եռակողմ կամ այլ ֆորմատով հանդիպումներից, եվրոպական կառույցներն ու Ֆրանսիան հազիվ սկսել են տեղից շարժվել, այն էլ՝ առավելապես միայն կիսաքայլերի միջոցով։ Անընդհատ նշվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, բայց այդպես էլ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որոնք կոնկրետ տնտեսական ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Եթե ժամանակին կոնկրետ գործողություններ ձեռնարկվեին, Ադրբեջանն այսքան լկտի ու սանձարձակ չէր դառնա: Իսկ երբ Եվրոպան անընդհատ փաղաքշում է, երես է տալիս Ադրբեջանին, ապա Բաքուն դրանից ավելի է ոգևորվում ու առիթավորվում։ Գուցե հիմա՞ եվրոպական պետությունները վերջապես հասկանան, թե ինչ հանցագործ երկրի հետ գործ ունեն, ու սկսեն առարկայական քայլերի դիմել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին