Լրահոս
Կարևոր


Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում ու պատրանքներում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անհրաժեշտ է, որ Հայաստանը բացարձակապես կործանվի քաղաքականապես և նյութապես։ ...Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի հանդեպ խաղաղասեր երևալուն։ Առաջին հերթին անհրաժեշտ է զորացրել հայկական բանակը և առգրավել նրա զենքերը՝ դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։ Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Վերոհիշյալ նպատակին պետք է հասնել թաքնված ու փափուկ ճանապարհով, թե՛ խաղաղության պայմանագրի տեքստում, թե՛ դրանից բխող գործողություններում՝ հայության աչքում միշտ խաղաղասեր երևալու պայմանով»։

Թվում է՝ այս օրերի ադրբեջանական կամ թուրքական որևէ գործիչ է գրել այս տողերը: Սակայն սա Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը գրել է 1918 թվականին: Ավելի քան 100 տարի առաջ... Այս տողերի իմաստն ու նպատակն այսօր էլ չեն փոխվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, այս տողերը լրացուցիչ անգամ ցույց են տալիս թուրքերի իրական դեմքն ու ծրագրերը։ Թուրքը կարող է իր շահի համար խորամանկություն, քծնանք բանեցնել, ժամանակավոր զիջումների գնալ, խոստումներ տալ, բայց պետք է լավ իմանալ, որ նրա միտքը, գիտակցությունն ու հոգեբանությունը հիմնված են այլ ժողովուրդներին խաբելու ու շահագործելու վրա։ Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք միամտորեն հավատում են ադրբեջանաթուրքական տանդեմի հետ Հայաստանի այս իշխանությունների ավետած «խաղաղության դարաշրջանին» ու «խաղաղության խաչմերուկին»: Ո՞ւմ հետ ենք գնում խաղաղության: Նրանց հետ, որոնց ազգային ռազմավարական նպատակներից է Հայաստանի կործանումն ու հային բնաջնջելը։

Նրանց հետ, որոնք ծնված չեն խաղաղ գոյակցելու համար, անհուսալի գործընկեր են և պատմության ընթացքում երբևէ չեն պահել իրենց խոստումն ու պայմանավորվածությունը, որոնց խղճին է ծանրացած մի քանի ազգերի ցեղասպանությունը, որոնք ստեղծված են դաժանորեն սպանելու, ավերելու, նվաստացնելու, խաբելու, նվաճելու, կեղեքելու, թալանելու, ուրիշինը խլելու, օջախ, գերեզման ու եկեղեցի պղծելու համար: Խաղաղությունն, անշուշտ, բոլոր ժամանակներում եղել է մարդկության ամենաբաղձալի երազանքը, ամենահաճո ու ցանկալի երևույթը։ Չէ՞ որ խաղաղության պայմաններում միայն մարդը կարող է ապրել ներդաշնակ ներաշխարհով, լիարժեք երջանիկ լինել, զբաղվել ստեղծագործ աշխատանքով, զարգացնել տնտեսությունը, մշակույթն ու գիտությունը։ Բոլոր հրեշավոր ու խելագար երևույթներից պատերազմն անկասկած ամենա-ամենան է, ամենադաժան աղետն է, որը կարող է տառապանք պատճառել մարդկությանը։ Սակայն միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պայքարի կամքի ու առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն ունենալ:

Պատրանք ու ինքնախաբեություն են բոլոր տեսակի պայմանագրերը, բարոյական ու միջազգային նորմերը, երաշխիքներն ու խոստումները, եթե երկիրդ չունի բավարար ռազմական հզորություն ու ազդեցիկ դաշնակիցներ, եթե իշխանություններդ նվիրյալներ չեն, եթե ժողովուրդը պատրաստ չէ իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքն ու պետականությունը։ Բավական է իշխանությունը պահելու համար մարդկանց պատերազմի ու մահվան սարսափով ահաբեկել, օգտվել ժողովրդի մոլորված վիճակից ու պայքարելու կամքը նրա մեջ սպանել։ Բավական է խաբել սեփական ժողովրդին, սեփական երկիրը կործանման տանել փսևդոխաղաղության և փսևդոժողովրդավարության կեղծ, շինծու, անիրատեսական ու ոչինչ չարժեցող օրակարգերով և ականջահաճո խոստումներով։ Դա էժանագին դեմագոգիա է, ավանտյուրա, դա դավադրություն է սեփական ազգի ու պետության նկատմամբ։ Մարդկության պատմությանը հայտնի չէ խաղաղության այլ միջոց, քան պատերազմում հաղթելն է, պատերազմին մշտապես պատրաստ լինելն է, քան պայքարելու կամք ունենալն է։

Այնինչ, Հայաստանի իշխանությունները արցախյան պատերազմից հետո 3 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չեն արել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Ինչքան կարելի է դասեր չքաղել պատմությունից, ինչքան կարելի է հավատալ ու խաբվել, խաբվել ու նորից հավատալ, կառուցել ու օտարին թողնել, երեխա ծնել, մեծացնել ու թուրքին մատաղ անել, հույսներս օտարի հետ կապել, օտար ափերում փնտրել հայի երջանկությունը։ Արցախյան 44-օրյա պատերազմը թուրքական հայակործան ծրագրի մաս էր, որի վերջնանպատակը ոչ միայն Արցախի զավթումն ու հայաթափումն էր, այլև հայ ժողովրդի մեջ սարսափի ու վախի համատարած մթնոլորտի ստեղծումը, հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախելը, ընդվզելու դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելը, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելը, որպեսզի երբևէ այլևս չմտածի պայքարի մասին, նաև երկրում այնպիսի անելանելի ու անօգնական մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանեն ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը, որտեղ երբևէ մտքի ծայրով անգամ չեն մտածի իշխանափոխության ու ռևանշիզմի մասին, ազատության ու անկախ պետականության մասին և կհամակերպվեն ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ։ Ու սրան, ցավոք, նպաստում են նաև օրվա իշխանությունները:

Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում և երազներում, ամբողջովին տեղահանված տարածքներում կամ գերեզմանոցներում։ Ազգերը, ժողովուրդներն իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ: Ընտրություն՝ պայքարի և ստրկության միջև: Ընտրելով պայքարը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ պատերազմ, և՛ նվաստացուցիչ ու ծնկաչոք մահ: Այնինչ, պատերազմն ու մահն այդքան սարսափելի չեն, որքան նվաստ ու խղճուկ կյանքով ապրելը, որքան թշնամուդ կողմից ողորմություն տրված ստրկությունը։ Սարսափելին այն է, երբ դու կենդանի ես, սակայն ներսդ ամեն ինչ մեռած է՝ սիրտդ, հոգիդ, արժանապատվությունդ ու ինքնությունդ։ Արդեն երեք տարուց ավելի է անցել 44-օրյա պատերազմից, պետք է վերջապես զարթնել այս դաժան նիրհից, դուրս գալ այս մոլորությունից։ Եթե հիմա էլ չսթափվենք, հետո շատ ուշ կլինի, պետականության ու հայրենիքի կորուստը գնալով ավելի հավանական է դառնում։

Հիմա միայն բարոյական սկզբունքների առկայությունը, մեր նախնիների ու դեռ չծնված սերունդների առջև պատասխանատվությունը, ազգի մեծերի, հերոսների անձնական օրինակը, համազգային համերաշխությունը, նվիրյալների ու իմաստունների շուրջ համախմբումը կարող է երաշխավորել մեր ապագան։ Մենք՝ հայերս, մեկընդմիշտ պետք է իմանանք, որ հայ լինելը պատիվ է, Աստծո բարեհաճություն է, իսկ հայ մնալն էլ պայքար է ու մաքառում։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի...»։ Իսկ հայ ժողովուրդն ու հայ զինվորը պատմության բոլոր ժամանակներում աչքի են ընկել առանձնակի բարձր մարդկային որակներով՝ արժանապատվությամբ, խիզախությամբ ու պայքարելու աննկուն կամքով։ Այս անտարբերության, մոլորության ու անսկզբունքայնության պայմաններում Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը, եթե անհետաձգելի քայլեր չձեռնարկենք ու խոհեմ չլինենք:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան