Գեղարքունիքում ամուսինը անզգուշաբար վրաերթի է ենթարկել կնոջը, ով մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտանբերել են կնոջ դի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 84-ամյա Մայիս Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հետընթաց կատարելիս պատահաբար վրաերթի է ենթարկել ոտքը սայթաքելու հետևանքով վայր ընկած Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Սվետլանա Բ.-ին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։