Կալիֆոռնիայում շահագործման է հանձնվել աշխարհի խոշորագույն արևային մարտկոցային համակարգը
ՀասարակությունԿալիֆոռնիայում շահագործման է հանձնվել աշխարհի խոշորագույն արևային մարտկոցային համակարգը ողջ հզորությամբ։ «Edwards and Sanborn» նախագծի շրջանակներում ստեղծված համակարգը տեղակայված է Կալիֆոռնիայում և բաղկացած է 1,9 միլիոն ֆոտոէլեկտրական մոդուլներից, նաև էներգիայի պահպանման համակարգից, որն արտադրվել է «LG», «Samsung» և «BYD» ընկերությունների կողմից, ընդ որում չինական «BYD»-ը հայտնվել է այս նախագծում, քանի որ շատ ավելի վաղ էր նախագիծը սկսվել, քան Միացյալ Նահանգներում հատուկ մաքսատուրքեր են սկսել ներդրվել չինական ընկերությունների արտադրանքի վրա։
Նախագիծը, որի հիմնական նպատակը 875 մեգավատ մշտական հոսանքի արտադրությունն է արևային էներգիայի շնորհիվ, այժմ գործում է ամբողջ հզորությամբ։
Ռեկորդային ցուցանիշով այս համակարգը գերազանցում է «Վիստրա» ընկերության մեկ այլ համակարգի, որը, ի դեպ, ևս գտնվում է Կալիֆոռնիա նահանգում։ Այն, Քեռն շրջանում զբաղեցնում էր 4600 ակր և ևս բաղկացած էր 1,9 միլիոն ֆոտոէլեկտրական մոդուլներից։ Գլխավոր արտադրողն Ամերիկյան «First Solar» ընկերությունն է։
Այժմ բոլոր այս համակարգերը հանձնված են շհագործման և կարող են ապահովել Կալիֆոռնիա նահանգի էլեկտրաէներգիայի մի զգալի մասը։
Մասնագետները նշում են, որ կալիֆոռնիական նախագծերը թույլ կտան մի քանի տարի անց այլևս նահանգի էլեկտրականության մեծ մասն ապահովել արևային էլեկտրաէներգիայի շնորհիվ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Գալստյան