Երգչուհի Անաստասիա Ստոցկայան ցույց է տվել իր և հայազգի նախկին ամուսնու դստերը
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան ցուցադրել է իր և նախկին ամուսնու՝ գործարար Սերգեյ Աբգարյանի դստերը։ Աստղը սոցիալական ցանցերում հրապարակել է վեցամյա Վերայի լուսանկարը։
Հայտնին երկու երեխա ունի ձեռներեցից, բացի աղջկանից, նրանք դաստիարակում են նաև 12-ամյա որդուն՝ Ալեքսանդրին։ Արվեստագետն Աբգարյանից ամուսնալուծվել է 2019թ.։ Նա հրապարակայնորեն խոստովանել է, որ փորձել է փրկել ընտանիքը, բայց չի ստացվել: Ստոցկայան բաժանումից միայն 2,5 տարի անց է խոստովանել, որ բաժանվել է ամուսնուց։
Երգչուհու խոսքով՝ իր նախկին ամուսինը գրեթե ամեն օր տեսնում է որդուն ու դստերը, և ինքը երբեք չի մտածել նրանց հանդիպումներն արգելելու մասին։ Երգչուհին կարծում է, որ Աբգարյանը հրաշալի հայր է, և իրավունք չունի իր երեխաներին զրկել նրա հետ շփումից։
