Լրահոս
Կարևոր


Հասարակությունը «թաղում» է իշխանությունների հակազգային նախաձեռնությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍՆ-ի մոգոնած և մեծ աղմուկ բարձրացրած նախագիծը՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու հետ կապված, ընդամենը մի քանի օր էր տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, երբ «Փաստն» արձանագրեց, որ քվեարկությունը զարմանալի զարգացումներ է ստանում: Նշել էինք, թե այնպիսի տպավորություն է, որ կազմակերպվել է «ֆեյքային» գրոհ, որպեսզի «դեմ» քվեարկողների թիվն այդքան շատ չերևա:

Այս վիճակը շարունակվեց նաև հետագա օրերին. որքան «դեմ» քվեարկողների քանակը մեծանում էր, այնքան «ակտիվանում» էին «կողմ» քվեարկողները: Ըստ տեղեկությունների, ԿԳՄՍՆ-ն հանձնարարել է իր կառուցվածքում գտնվող աշխատակիցներին՝ քվեարկել փոփոխության օգտին: Այս «սուրբ գործին», մեր աղբյուրների փոխանցմամբ, լծվել է նաև ՔՊ-ի քարոզչական «սաստավը»: Ի դեպ, ըստ էության, իշխանությունները բավականին «չարչարվում» են, քանի որ «դեմ» քվեարկողների թիվը չափազանց մեծ է, իսկ նման ցուցանիշին «դիմագրավելը»՝ շատ դժվար:

Այս «պատերազմի» արդյունքում նշյալ նախագիծն ունեցել է e-draft.am-ի համար աննախադեպ՝ մոտ 35 հազար դիտում: Որևէ այլ նախագծի հետ նույնիսկ համադրելի չէ նաև քվեարկողների (ավելի քան 7000) ու մեկնաբանողների (մոտ 170) քանակը: Ու չնայած ԿԳՄՍՆ-ն ու ՔՊ-ն շարունակում են հրահանգավորված «լցոնումն» ու քվեարկության իրական պատկերը աղճատելու փորձերը, «դեմ» քվեարկողների քանակը շարունակում է մեծամասնություն կազմել, թեպետ որոշ օրերի մի քանի ժամով «ֆեյքային» քվեարկությունն «արդյունք» էր տվել, և «կողմ» քվեարկողների քանակը հատել էր 50 տոկոսի սահմանագիծը: Երեկվա դրությամբ հարաբերակցությունը 46/54 էր՝ հօգուտ «դեմ» արտահայտվողների:

Այսինքն, փաստացի հասարակությունը «թաղում» է իշխանությունների հակազգային նախաձեռնությունը: Ավելին, մոտ 160 մեկնաբանության մեջ բոլորն ընդդիմացողներն են, ընդ որում՝ մեծամասնությունը՝ բավականին փաստարկված:

Այն, որ մեկնաբանությունների և առաջարկների մեջ որևէ դրական արձագանք չկա, նույնպես խոսում է «կողմ» քվեարկությունների «ֆեյքային» բնույթի մասին: Հասկանալի է, շատ ավելի բարդ է տրամաբանված ու փաստարկված կարծիքներ կազմել ու բաժանել «սատելիտներին», քան ուղղակի կարգադրել՝ «կողմ» քվեարկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր Միքայելյան