Լրահոս
Կարևոր


Իշխանություն, որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Այնինչ, կրկնենք, դա չափազանց կարևոր հանգամանք է: Կարելի է ասել՝ առաջնային: Եթե որևէ մեկը ասի, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, ուրեմն, առնվազն հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Այլ հարց է խաղաղությանը միշտ պատրաստ լինելը, այլ հարց է հանրության դիմադրողականությունը, իմունիտետը: Բայց հազիվ թե գտնվի որևէ ադեկվատ անձնավորություն, որ դեմ լինի խաղաղությանը: Խնդիրն այստեղ բացարձակ այլ է: Երբեք ու ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ, որ խոսքն ուղղակիորեն թշնամու մասին է: Թշնամու, որ հայկական Արցախը (որը Փաշինյանն ուրացավ ու ադրբեջանաթուրքական ցեղասպանական ագրեսիայի ժամանակ թողեց մենակ) բռնազավթելուց ու հայաթափելուց հետո հստակ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը զավթելու և ոչնչացնելու անթաքույց նպատակների մասին:

Ու եթե նույնիսկ որևէ թուղթ ստորագրվի, ինչպիսի՞ն է լինելու դրա ճակատագիրը՝ նորից հաշվի առնելով, որ գործ ունենք թուրքադրբեջանական տանդեմի հետ, որը պատմականորեն միշտ էլ դրժել և ուրացել է բազմաթիվ նման թղթեր: Նմա՞ն պայմանագրեր են խախտվել ու առոչինչ համարվել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, դեռ չխոսենք պատմական այլ օրինակների մասին: Համաշխարհային պատմությունը նման «խաղաղության պայմանագրերի» տապանաքարերով է սալարկված:

Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ կարևոր հանգամանքը՝ երաշխավորի գործոնը: Իսկ ո՞վ է լինելու այդ պայմանագրի միջազգային երաշխավորը, եթե երբևէ նման փաստաթուղթ ստորագրվի:

Այս հարցը կարծես միջանկյալ պատասխան էր ստացել առ այն, որ Փաշինյանի վարչակազմը, իր ղեկավարի գլխավորությամբ, սկսեց հակվել դեպի զուտ երկկողմ պայմանավորվածության տարբերակը, որը ադրբեջանական կողմի (Թուրքիայի) առաջարկն էր, ըստ էության: Բայց դա ինքնին ոչ միայն ծայրահեղ անլրջություն է, այլև չափազանց վտանգավոր «խայծ»: Նկատի ունենք գործը զուտ երկկողմ «բանակցություններին» ու «պայմանավորվածության» հանգեցնելը: Ճիշտ է, երաշխավորների պարագայում էլ, ներողություն տաֆտալոգիայի համար, լիարժեք երաշխիք հազիվ թե լինի, բայց այլ բան է միայնակ մնալը, այլ բան՝ միջազգային գործընկերների երաշխավորությամբ ստորագրված փաստաթուղթը: Իսկ խնդիրներ ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն, որ եթե, ենթադրենք, Արևմուտքն է լինելու երաշխավոր, ապա նույնիսկ ամենամոլի արևմտամետները կամ «գրանտով» արևմտամետ «աշխատողները» հասցրեցին տեսնել, որ «անգլիական նավերն» առաջվա նման չեն կարողանում մագլցել հայկական լեռները: Եթե երաշխավորը Ռուսաստանն է լինելու, ինչն ավելի իրատեսական տարբերակ է, ապա Փաշինյանը հասցրել է էապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ինչից անխուսափելիորեն հասցրել է օգտվել Ալիևը՝ այդ ամենից բխող հետևանքներով:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան