Լրահոս
Կարևոր


Ե՞րբ պատասխանատվության կկանչվեն Բաքվի լկտի շովինիստները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները կանխատեսելիորեն փակուղում են: Սկզբում այդ մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում կա հետընթաց։ Իսկ հունվարի 24-ին այդ մասին բացահայտ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել և ամեն ինչ անում է այդ գործընթացը խաթարելու համար»։ Ինչպես պարզվում է Հայաստանի ղեկավարության ուղերձներից, Բաքուն շարունակում է ավելի ու ավելի նոր նախապայմաններ դնել։ Հենց հայկական կողմը համաձայնում է թեկուզ չնչին զիջման, Ադրբեջանն անմիջապես լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Բանն արդեն հասել է նրան, որ սկսել են Հայաստանից պահանջել փոխել սեփական Սահմանադրությունը։

Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, անգամ Արարատ լեռան տեսքով Հայաստանի պետական խորհրդանիշները։ Ըստ ամենայնի, շուտով կարելի է սպասել, որ Բաքուն կպահանջի, որ Հայաստանի տարածքում ուղղակիորեն Ադրբեջանի օրենքները կիրառվեն, և այնտեղ կարգուկանոն պահպանեն ադրբեջանցի ոստիկանները։ Բաքվի վարչակարգն ակնհայտորեն զգացել է անպատժելիության համը և փորձում է առավելագույնս օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճակն իր տարածքային ձեռքբերումներն ավելացնելու համար։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը թաքնվում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմագոգիկ հայտարարության հետևում, ապա այժմ Բաքվի ախորժակը արդեն տարածվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա։

Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները սկսել են հզոր քարոզչական արշավ, որի նպատակն է հիմնավորել Բաքվի նոր տարածքային պահանջները։ Այդ նպատակով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքը», ինչը շատ է հիշեցնում սուդետա-գերմանական կուսակցությունը, որը ստեղծվել էր 1933 թվականին գերմանացի նացիստների կողմից Չեխոսլովակիայի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում, ինչպես նախկինում Ուկրաինայում, Հիտլերի համախոհներին հռչակում են ազգային հերոսներ։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի միջոցառումներ անցկացնելու մասին։ Նշենք նաև, որ այդ միջոցառումների ամսաթիվը հունվարի 19-ն է:

Այսինքն, հենց այն նույն օրը, երբ Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի պաշարման ճեղքման 80-ամյակի տոնակատարությունը, Ադրբեջանում նշվել է հիտլերական ռուսաֆոբի տարեդարձը։ Բայց Լենինգրադը խորհրդանիշ է Ալիևների ընտանիքի համար։ Դա այն նույն քաղաքն է, որտեղ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, 1949-50 թվականներին սովորել է ԽՍՀՄ պետական անվտանգության դպրոցում։ Լավ եմ հիշում, թե ինչպես Հեյդար Ալիևը երախտագիտության զգացումով Վլադիմիր Պուտինի ձեռքից ընդունեց այդ դպրոցի իր աշակերտական գրքույկը։ Եվ հիմա՝ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք Լենինգրադի, շրջափակումը վերապրածների և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, որի համար Լենինգրադի շրջափակումը անձնական ողբերգություն է եղել։ Նախագահ Ալիևի այդ որոշումը, ըստ ամենայնի, պատահականություն չի եղել։ Դա ցուցիչ գործողություն է, որի նպատակն է երկու ազդանշան ուղարկել:

Ազդանշաններից մեկն Արևմուտքին հավատարմության ցուցադրումն է, որը վերջերս ուժեղացրել է Ալիևի և նրա շրջապատի քննադատությունը: Երկրորդը առաջին հերթին իր բնակչության համար Ռուսաստանի հրապարակային նվաստացումն է ու սեփական գերազանցության և մեծության ցուցադրումը։ Այսպիսով, եթե Ռուսաստանում որևէ մեկը դեռ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու պատրանքներ ունի, ապա ժամանակն է արխիվացնել այդ պատրանքները: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ղեկավարության հույսերին։ Բաքվի ներկայիս ռեժիմի հետ սկզբունքորեն չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը, իսկ հիմա բացահայտ ագրեսիվ ծրագրեր է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ։

Նա, մասնավորապես, կոչ է արել «ազատագրել» «բուն ադրբեջանական հող» Զանգեզուրը։ Իսկ վերջերս հայտարարել է, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Նախկինում դրանով զբաղվում էին միայն ադրբեջանցի պատմաբանները, իսկ այժմ Ադրբեջանի իշխանություններն են ակտիվորեն քարոզում այն թեզը, որ ժամանակին ողջ Հայաստանը եղել է ադրբեջանցիների բնակության տարածք, չնայած դեռ հարյուր տարի առաջ ադրբեջանցիներ չեն էլ եղել։ Հայ ազգին սատանայացնելու և որպես ադրբեջանցիների սկզբնական թշնամի ներկայացնելու համար Բաքվի ռեժիմը անհիմն մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական գործիչներին, որոնք գերեվարվել են անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներն են հատկապես ծիծաղելի թվում, նա մեկ տարուց էլ քիչ է ապրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ ռազմական գործողության մասնակից չի կարող եղած լինել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազության համար բոլորովին սովորական բան է ահաբեկչության մեղադրանք առաջադրել բոլոր ոչ ցանկալիների նկատմամբ, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր երբեք չեն եղել Ադրբեջանում: Էլ ի՞նչ խոսենք Ղարաբաղի հայերի մասին: Առայժմ ոչինչ անել հնարավոր չէ Ադրբեջանի իշխանությունների այս անօրինականությունների դեմ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն պատասխանատվության կանչել Բաքվի լկտի շովինիստներին։ Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր այդ գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործիչները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կկանգնեն դատարանի առաջ: Ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական իրավիճակները և մեծ տերությունների շահերը։ Այնպես որ, վաղ թե ուշ, դրանցում ներգրավված բոլորը պետք է պատասխան տան կատարված հանցագործությունների ու անօրինությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»