Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս մեկի վերաբերյալ կողմերը որևէ մանրամասն չեն հայտնել:
Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությամբ միայն տեղեկացրել են, թե սա երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների 6-րդ հանդիպումն էր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի։ Խորհրդարանի խոսնակն ակնարկել էր, թե կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:
Հայտնի է, որ պաշտոնական Երևանը պնդում է, թե հիմք պետք է ընդունել 1975թ-ի քարտեզները, Ալիևը վերջին ասուլիսում խոսում էր ավելի վաղ շրջանի քարտեզներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին:
Ալիևը ակնարկել էր նաև, թե երեկվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը: Ակնարկը պարզ էր՝ Բաքուն այս փուլում ակնարկում է, այսպես ասած, չորս, իր իսկ ձևակերպմամբ՝ ոչ անկլավային գյուղերի վերադարձի մասին:
Ավելին՝ այստեղ