«Սիներջի» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը և 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
Նշենք, որ դատարանում ավարտվել է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, կալանավորման միջնորդության քննությունը, սակայն ինչպես նրա և Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի, այնպես էլ՝ գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ որոշում դեռևս չի հրապարակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև ՏՏ ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
Ավելին՝ այստեղ