«Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացման և հարկման հետ կապված գործընթացները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
Օրենսդրական փոփոխությունից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը կազմակերպել է իր գործունեությունը ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպության միջոցով` իրականացնելով ներմուծումներ ԵԱՏՄ երկրներից:
Արդյունքում, 2023 թվականի ընթացքում վճարված հարկերի ցուցանիշով, «Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը` վճարած 26.5 մլրդ դրամ հարկերի գումարով: «Վայլդբերիզ» ընկերության կողմից վճարված հարկերը գրեթե 35 անգամ գերազանցում են 2022 թվականին կատարված վճարումները: