Նոր Սահմանադրություն նոր՝ 4-րդ Հանրապետության համար. դա գաղափարներից մեկն է. Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց․ «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա։ Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ 4–րդ հանրապետության համար»։
«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը։
Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։
Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին, թե Ադրբեջանի ճնշումներո՞վ են արդյոք պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները։ Ասաց միայն, որ այդ մասին շատ են խոսում։