Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին|
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան հարևանությամբ անասնագոմ է այրվում և ներսում կան կենդանիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչե Աբովյանն ու Գևորգ Բեջանյանը, որպեսզի հետաքրքասեր քաղաքացիները չհավաքվեն և հրշեջների աշխատանքը չդժվարանա: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Բաբայանին պատկանող անասնագոմում, և այրվել է ամբողջ գոմը, ներսում սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն, 2 բրիկետ պատրաստող էլեկտրական հաստոց և 8 էլեկտրական շարժիչ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղի աշխատակիցները: Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է: