Լրահոս
Կարևոր


Ավելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից․ տուժել է 23 անձ․ նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝  ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։

2019թ․-ի մայիսին, Երևանի բնակիչ Ս․Դ․-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող սարքեր ձեռք բերելու և այդպիսով շահույթ ստանալու նպատակով՝ 2018թ. հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ, ինչի արդյունքում՝ վերջինս իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար։

Բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 26-ամյա երիտասարդի կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախությունների շղթա։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջինս,  շահույթ ստանալու պատրվակով,  ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձանց առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձացից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։

Երիտասարդը նախ ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող գործարարին հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվում հիշյալ սարքերի ներմուծմամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով ցույց տվել իր բջջային հեռախոսում գրանցված բանկային հաշիվներին ստացված ինչ-որ գումարներ, ապա նրան առաջարկել 1.154.280 ՀՀ դրամին համարժեք 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք՝  խոստանալով դրա գործարկումից վերջինիս ապահովել ամսական 280.000 ՀՀ դրամի չափով շահույթ:

Ստանալով Ս․Դ․-ի համաձայնությունը՝ հանցագործության կատարման պահին 22-ամյա երիտասարդը  վերցրել է պահանջված գումարն ու շուրջ մեկ ամիս անց ՍՊԸ տնօրենին մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում ներկայացրել որպես «Antminer Z9 mini» սարք՝  առաջարկելով խոստացված եկամտաբերությունն ապահովելու համար այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, սակայն իրականում գոյություն չունեցող գործարանում:

Հետագայում, ավելի մեծ եկամուտ ստանալու պատրվակով գործարարին առաջարկվել է գնել տասնյակ այլ սարքեր, ինչի դիմաց երիտասարդը նրանից ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որից 25.949.232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:

Այնուհետև, չկատարելով իր ստանձնած պարտավորությունը, երիտասարդը շուրջ 40 հատ՝ բարձր եկամտաբերությամբ և որակական հատկանիշներով սարքեր տրամադրելու փոխարեն գործարարին տրամադրել է խոստացվածից խիստ ցածր որակական հատկանիշներով սարքավորում՝  այդպիսով  նրանից հափշտակելով 13.468.763 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ,  երիտասարդը, տեղեկանալով նաև Ս․Դ․-ի հետ փոխկապակցված անձանց՝  ֆինանսապես ապահովված լինելու մասին և օգտագործելով գործարարի մոտ ձեռք բերած վստահությունը, վերջինիս միջոցով՝ նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եկել նաև նրա հարազատների և   ընկերների, վերջիններիս միջոցով էլ՝ տասնյակ այլ անձանց հետ, որոնցից նույնպես նույն եղանակով պարբերաբար խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ պատվիրված սարքերը տարբեր պատճառաբանություններով չփոխանցելով, և շարունակ խուսափելով վերջիններիս զանգերից։ Նրա հանցավոր գործողություններից տուժել է ընդհանուր 23 անձ։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, Գյումրիի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ)։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»