Լրահոս
Կարևոր


«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:

Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ինձ երբեմն ասում էր՝ դու իմ կյանքի ընկերն ես, ինձ շատ լավ ես հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Գառնիկի հորեղբոր կինը: Գառնիկը, որին հարազատները մանկուց նաև Ապեր են դիմել, ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ «Մինչև 7-րդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև տեղափոխվել է Չարենցավան, այնտեղի դպրոցում շարունակել իր կրթությունը: Ավագ դպրոցին զուգահեռ նաև խոհարարություն էր սովորում, սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Շատ սիրում էր խոհարարությունը և իրեն պատկերացնում էր այդ մասնագիտության մեջ: Ասում էր՝ գնամ բանակ, վերադառնամ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, նպատակը տուն «ստեղծելն» էր: Բայց չարաբաստիկ պատերազմը իր երազանքներն ու նպատակները կիսատ թողեց»:

Գառնիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 25-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Այնուհետև տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի Ցորի զորամասում՝ որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Տիկին Նարինեն ասում է՝ Գառնիկն այնքան լավ էր տրամադրված ծառայությանը, սիրով է մեկնել բանակ: «Միշտ ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կգնամ ու կծառայեմ»: Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմական օրերի մասին Գառնիկի հորեղբայրը՝ պարոն Լեռնիկն է պատմում: Ասում է՝ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը պայմանագրային զինծառայող էր:

«Այդ ընթացքում, երբ խոսում էինք իր հետ, ասում էր՝ հոպա՛ր, դուխով, չվախենաս: Ես՝ պատերազմ տեսած մարդ, 1992-94 թթ. մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իրեն ասում էի՝ ես տեսել եմ պատերազմը, դու քեզ պինդ պահի, չվախենաս: «Հոպա՛ր, չէ՞ որ քո զավակն եմ, ինչի՞ մասին ես մտածում»: Երբ զանգում էր, զրուցում էինք իրար հետ, ինձ թվում էր, որ իմ երիտասարդ տարիներն են»: Բայց պատերազմի օրերին, ավաղ, հորեղբայրն ու Գառնիկը չեն հանդիպել, կարողացել են միայն հեռախոսով զրուցել: Պարոն Լեռնիկն ասում է, որ Գառնիկի զոհվելուց հետո, երբ եղել է Ցորում, տղաներից հարց ու փորձ է արել նրա մասին: «Ընդհանուր հաշվով երևի թե երեք ամիս է այնտեղ ծառայել, բայց բոլորը, ամբողջ գունդն իրեն գիտեր, ճանաչում էր: Շփվող էր, ընկերություն էր անում, երբեմն ասում եմ՝ մարդկանց իրար կապելու սովորություն ուներ: Վախ չուներ: Անընդհատ ուզում էր առաջ գնալ, կռիվը սկսվել էր, ու ինքը միայն դրա մասին էր մտածում՝ առաջ գնալու»: Պարոն Լեռնիկը վերհիշում է՝ եղբորորդու զինակից ընկերները չէին կարողանում իրեն ասել, որ Գառնիկը զոհվել է: Պատերազմի օրերին Գառնիկը հասցրել է լինել Մարտակերտում, Վարանդայում, որտեղ էլ հոկտեմբերի 12-ին զոհվել է:

«Զոհվելուց մեկ օր առաջ տղաները շրջափակման մեջ են եղել, մնացել են առանց հրամանատարի: Այդ ժամանակ իրենց հետ եղած տղաներից մեկը՝ Հայկը, վիրավորվել է: «Ապերս ու իր ընկերը, ճեղքելով շրջափակումը, փրկել են նրան, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ: Նարինեն հոկտեմբերի 11-ի երեկոյան զանգեց, ասաց, որ երեխուց տեղեկություն չկա, զանգեմ իրեն: Գառնիկի ընկերը զանգել ու ասել էր, որ նա վիրավորվել է: Ընկերը նաև ասել էր, որ վիրավոր վիճակում Գառնիկին տեղափոխել են շտապօգնության մեքենա: Նա հենց շտապօգնության մեջ էլ մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել, վիրավորում է ստացել սրտի հատվածում:Մի քանի հոսպիտալներ կային, որոնց հետ կապի էինք դուրս գալիս, բայց երեխուն չէինք գտնում: Հետո կապվեցի Երևան, ծանոթներ գտա, ասացի, որ Գառնիկը վիրավոր է, փորձեն գտնել:

Հայաստանում ու Արցախում բոլոր հնարավոր հիվանդանոցները զանգել ենք: Բայց երբ լուր ստացա, որ Գառնիկին որևէ հիվանդանոցում չեն կարողանում գտնել, ինձ համար ամեն ինչ պարզ էր, հասկացա, թե ինչ է եղել: Հուշեցի, որ Գառնիկին շարունակեն ոչ թե հիվանդանոցներում փնտրել, այլ դիահերձարաններում: Սա ասելը դժվար էր, բայց եթե անդառնալին էր եղել, ուրեմն, իրեն պետք է շուտ գտնեինք»,պատմում է հորեղբայրը: Գառնիկը շուտ է տուն «վերադարձել»: Իսկ հիմա ընտանիքն ապրում է Գառնիկից հետո մնացած դատարկության հետ: Հորեղբայրն ասում է. «Իմ որդին հիմա ծառայում է բանակում: Ու հիմա հատկապես հիշում եմ իրենց մանկությունը, միասին անցկացրած ժամանակը, թե ինչեր ենք միասին արել, թե տղաներն ինչպես են միասին ընկերություն ու եղբայրություն արել: Շատ ծանր է»: Զրույցին միանում է տիկին Նարինեն. «Դպրոցում անգամ ուսուցիչները հաճախակի են հիշում Գառնիկին: Մենք էլ տան ամեն սենյակում, անկյունում կարծես իրեն փնտրենք, հիշենք, թե ինչեր էր անում: Ոչ ոք իր տեղը չի լրացնում, իր թողած դատարկությունը չի լցնում: Ամեն մեկն իր տեղն ունի, Ապերիս տեղը դատարկ է»:

Հ. Գ. - Գառնիկ Ֆիդանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ գյուղի գերեզմանատանը: Ակնալիճում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, այնտեղ անմահացել է նաև Գառնիկի անունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»