Լրահոս
Կարևոր


Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյան

Քաղաքականություն

Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց Նիկոլ Փաշինյանի` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ հռչակագրի դրույթներից հրաժարվելու դեպքում Հայաստանը նաև զենք ձեռք բերելիս խնդիր չի ունենա կամ քիչ կունենա, քանի որ, նրա խոսքով, բոլորը կընկալեն, որ այդ զենքը պաշտպանության և ոչ թե հարձակման համար է։

«Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ այդ նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։

Նրա խոսքով` դա մեր պատմության ամենաարժանապատիվ փաստաթուղթն է, որին հետևել են ամենաարժանապատիվ բարեփոխումները։

«Հռչակագրի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում Հայաստանի անկախությունը 60 երկիր է ճանաչել ու դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ։ Մենք դարձանք միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ»,- նշեց քաղաքական գործիչը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմը սկսվել է ո՛չ Հայաստանի կամքով և ո՛չ Հայաստանի կողմից։ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանվել ու արդյունքում 12 000 կմ տարածք է ազատագրել։ Այդուհանդերձ, որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի մեղադրել Հայաստանին։

«Հարգում են նրան, ով հաղթում է, հարգում են նրան, ով արժանապատիվ է։ Այդ տարիներին մենք Սիրիայով վառելիք ենք ստացել, Թուրքիայով հաց ենք ստացել։ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք ստեղծել, երբ նրա եղբայր Ադրբեջանը տարածքներ էր կորցնում»,- ընդգծեց Մանուկյանը։

Քաղաքական գործիչը նույնիսկ չի էլ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից։

Այդուհանդերձ, անդրադառնալով իշխանությունների ներկայացրած` հռչակագրի դրույթների ու այսօրվա իրողությունների անհամապատասխանության թեզին, Մանուկյանը հակադարձեց ոչ վաղ անցյալի պատմության իրական օրինակով։

«Հռչակագիրը սահմանել է մեզ համար ոչ նախագահական երկիր։ Այն ժամանակ մենք ունեինք Գերագույն խորհուրդ, և ԳԽ–ն էր գերագույն իշխանությունը։ Մեկ տարի հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նախագահի ինստիտուտ, Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հռչակագրի այդ կետը ոչնչացրինք։ Հռչակագրի մեջ այսպիսի կետ կա. «ՀՀ զինված ուժերը ենթարկվում են ԳԽ–ին»։ Երբ ունեցանք նախագահ, ԶՈւ–ն սկսեց ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին։ Եղավ անհրաժեշտ փոփոխություն, և այդ փոփոխությունը կատարվեց ուրիշ օրենքներով։ Բայց որևէ մեկի մտքով անգամ չանցավ հռչակագրից հանել այդ կետը»,– շեշտեց քաղաքական գործիչը։

Նա անդրադարձավ նաև այսօր հաճախ շահարկվող մեկ այլ փաստաթղթի` Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Մանուկյանը հիշեցրեց, որ 1992թ․ մարտի 2-ին Հայաստանը ՄԱԿ-ի անդամ դարձավ 29 800 ք/կմ տարածքով։ Դրանից մի քանի ամիս առաջ` 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂԻՄ–ը հանրաքվեի միջոցով արդեն իսկ հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան պետություն:

«ԼՂ–ն ինքն էլ հռչակագրի այդ կետից հետագայում շեղվեց։ Բայց դա չի նշանակում, թե դրանով մերժեց կամ վերացրեց հռչակագրի այդ կետը։ Այսինքն` եթե այսօր, ինչպես իրենք են ասում, նոր իրավիճակ է, չի նշանակում, թե դրանում հին փաստաթուղթն է մեղավոր, և պետք է այն մերժել, չեզոքացնել կամ վերացնել»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։

«Ո՞վ է Ալիևը, որպեսզի որոշի Հայաստանի օրենսդրության սկզբունքները, առավել ևս` 30 տարի առաջ մեր ԳԽ-ին կորեկցիա անելու իրավունք ունենա»,- արձագանքելով Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը` ասաց Մանուկյանը։

Նրա համոզմամբ` Ալիևը դա անում է այն ժամանակ, երբ դա նրան թույլ են տալիս։ Եթե Փաշինյանը հիշեցնի նրան երկրի ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքի մասին, նման հայտարարություններ չեն հնչի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am