Երևանում պարեկներն իրականացրել են «Թարս գնաս, տեղ չես հասնի» օպերացիա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 31-ին՝ կեսգիշերին մոտ, ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը Բաբաջանյան փողոցում, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ 2 «կտրիչ տղերք» 1-ը Daewoo-ով, մյուսը Opel-ով երթևեկում են հանդիպակաց, ժողովրդի լեզվով ասած «թարս»։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում գումարտակի հրամանատարի հանձնարարականով պարեկները նշված անձանցից Daewoo-ի վարորդ 29-ամյա Արտակ Ս․-ին և Opel-ի վարորդ 27-ամյա Լյովա Պ․-ին ենթարկում են վարչական պատասխանատվության իսկ այդ ընթացքում նրանցից մեկը ներկայանում է, որ ինքը մենեջեր է, մյուսն էլ ոստիկանության զորքերի ծառայող, թող բացառություն անեն և իրենց վրա ակտ չգրեն, բայց՝ զուր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։