Նոր մանրամասներ՝ Ադրբեջանում Չեխիայի քաղաքացու ձերբակալության վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։
Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։
Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» հայտնել է, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։
Նշենք, որ Ադրբեջանը միջադեպի մասին արդեն տեղեկացվել է Չեխիայի Հանրապետության իշխանություններին: