Լրահոս
Կարևոր


Ես այդպես էլ չտեսա Մանվելին, չասացի կարևոր խոսքերը․․․ կիսատ սիրո պատմություն, որ այրվեց կրակի ճիրաններում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Եղանակի հետ արևը մայր մտավ մեզ համար սեպտեմբերի 25-ին... Արցախում բենզինի գինը կյանքի գին դարձավ, կրակ թափվեց, հետո անձրևեց մեզ վրա»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Ներսիսյանը։ 

Նրա ամուսինը՝ Մանվել Ավանեսյանը, ևս զոհվեց վառելիքի պահեստի պայթյունից, հայտնվեց կրակի ճիրաններում, պայքարեց անարդյունք, թողնելով կիսատ մնացած երազանքներ։ Լուսինեի խոսքով՝ ամուսնու ընտանիքը 2020 թվականին Հադրութի շրջանի անկումից հետո հաստատվել էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Նոր կյանքն այստեղ սկսել են զրոյից։ Մանվելն ընտանիք էր ստեղծել, աշխատում էր, հոգում ընտանիքի ծախսերը։ Արցախյան գաղթը և վառելիքի համատարած պակասը բնակչության շրջանում խուճապ էր առաջացրել։ 

«Մանվելը գնաց բենզինի հետևից.... դեռ սպասում ենք, ինձ տրամադրում եմ, որ մնաց Արցախում, որ ուր որ է գալու է, մեր օրերին խառնի լույս ու հույս, որ շարժվենք առաջ։ Իվանյանից շարժվեցինք Ստեփանակերտ, բենզինը վերջացել էր, լսեցինք որ բենզալցակայանում բենզին են տալիս, Մանվելն ու տալիս տղան` Գոռը, գնացին, սպասում էինք, եղանակը մեր հոգու պես թախիծ ու տխրություն էր մաղում, դեռ չէին եկել, միայն տեսնում էինք, որ մարդիկ շշերով գալիս են... Սպասում էինք՝ ուր որ է Մանվելն ու Գոռն էլ կգան, ու կշարունակենք, ինչքան էլ որ չէինք ուզում բռնել մեզ պարտադրված գաղթի ճանապարհը...»,- մանրամասնում է երիտասարդ կինը։ 

Սպասելն անտանելի էր: «Սկսեց ուժեղ անձրև տեղալ, կյանքիս մեջ տեսածս ամենավարար անձրևը, ուժգին որոտ լսվեց, կայծակ, այնքան ուժեղ, որ վախից ականջներս փակել էի... Ու հանկարծ մեր կողքով վազող երկու տղայի տեսանք, համարյա մերկ, ոտքերը կարմրած. ի՞նչ էր եղել, ի՞նչ... պատասխան չկար։ Երբ դադարեց ժամեր տևած արձրևը, փողոցում մարդկանցից լսեցինք, որ պայթել են Հայկազովի վառելիքի պահեստները»,- հիշում է Լուսինեն։ 

Մանվելը հեռախոսը թողել էր Լուսինեի պայուսակի մեջ, ըստ կնոջ՝ մարտկոցը նստած էր, ուստի ընտանիքի անդամները չգիտեին ում զանգել, ինչպես գտնել նրանց։ «Հետո լսեցինք, որ տալիս տղային տարել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, ինքն ասել էր, որ Մանվելին բան չի եղել, որ նա պայթյունի տեղից իբր հեռու է եղել, դա մեզ ուժ տվեց, որ գնայինք՝ ես ու սկեսուրս Ստեփանակերտի հիվանդանոցի բոլոր սենյակներում Մանվելին փնտրեինք։ Սարսափելի էր այն ամենն, ինչ տեսանք՝ ցավը մեր սրտում։ Վերակենդանացման բաժանմունք թույլ չտվեցին մտնել, բոլորը դրսում կանգնած սպասում էին, որ անունները կարդան, մենք էլ էինք ուզում լսել էդ ցուցակում Մանվել կա՞ արդյոք, բոլորը փնտրում էին իրենց հարազատին»։

Մանվելի անունը ցուցակների մեջ չհանդիպելով, Լուսինեն՝ Մանվելի մոր հետ, որոշում են Գոռին տեսակցել. հիվանդանոցում տեսել է այն, ինչը հիմա էլ հիշելիս ստիպում է դողալ: «Գոռը ահավոր այրվածքներով պառկած, ամբողջ մարմինն այրվել էր, մեզանից կյանք էր խնդրում...  ես հույս էի տալիս, որ կլավանա, ցավոք, ինքս էլ չէի հավատում իմ խոսքերին»,- ասում է նա:

Նույն օրը` գիշերը ժամը 2-ի սահմաններում, ընտանիքին հայտնում են, որ Մանվելը Իվանյանում է, ռուսների բուժկետում, իսկ առավոտյան 6-ին Մանվելը բուժկետի աշխատակիցներից մեկի հեռախոսով զանգել ու ասել է, որ ողջ է, որ բուժման փուլում է, հագուստ չունի, ամբողջն այրվել էր։ 

«Ձայնից զգացի, որ լավ չի։ Մեր շուրջը քաոս էր, ճանապարհվեցինք Իվանյան, բայց թույլ չտվեցին նրան տեսնել, տեղեկացրին, որ կես ժամ հետո կտեղափոխեն Երևան։ Ստեփանակերտի երկինքը մի ամբողջ օր դղրդում էր ինքնաթիռի ձայներից։ Դեռ բենզին չէինք գտել, կյանքը կանգ էր առել, Արցախս սգի մեջ էր, մենք անզոր էինք Ստեփանակերտից Երևան օգնել նրան, ընկերուհուս էի խնդրում, որ տեղեկություն տա Մանվելից։ Բայց այն, ինչ ուզում էի լսել, այդպես էլ չլսեցի... 66%-ով այրվել էր Մանվելը, 7 օր պայքարեց, ամաչում էի իմ անզորությունից, որ այդպես էլ չտեսա նրան, կյանքը գլխիվայր շուռ եկավ հոկտեմբերի 3-ին»...

Կինն ասում է, որ չնայած կյանքի հարվածներին՝ Մանվելը բարի, լուսավոր տեսակ էր։ Մանվելի զինվորական եղբայրը կապիտան էր, զոհվել է 2015 թվականին։ Փետրվարին մահացել է նրա հայրը, դեկտեմբերին` մյուս եղբայրը։ Հիմա, մարդկային կորուստների ու հայրենիքի անկման հետ ընտանիքում ավելացել են սոցիալական խնդիրները, որոնք Լուսինեն միայնակ հաղթահարել չի կարողանում։

«Բոլորիս հույսը Մանվելն էր։ Ցավոք, երեխաներ չհասցրինք ունենալ։ Հիշում եմ, որ պիտի լքեինք մեր տունը, նա անընդհատ մտնում էր իր ստեղծած ջերմոցները՝ ողջ կյանքում ստեղծածը թողնել, հեռանալը ցավոտ ու դժվար էր։ Անտանելի ցավը կուլ տալով, լքեցինք Արցախը։ Մանվելի ու մեր հայրենակիցների կորստի ցավին խառնվեց փոթորիկ և անդարձ թանկ կորուստներ ավելացավ մեր բաց վերքին... Ցավոք, տալիս տղան՝ Գոռն էլ չապրեց, 50-օրյա պայքարից հետո՝ սիրտը կանգնեց»...

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»