Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։
Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են` 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են` 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները` 14-ական քաղաքացի։
Հայաստանյան ՔԿՀ–ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։
1–ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։
ՀՀ ՔԿՀ–ներում Պերուից, Հունաստանից, Լիբանանից, Բանգլադեշից, Սուդանից, Չինաստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից կա 2-ական, իսկ Բրազիլիայից, Սիրիայից և Տաջիկստանից` 3-ական քաղաքացի։
Իրաքից և Աֆղանստանից 4-ական, Մոլդովայից` 5, Հնդկաստանից` 6, Եգիպտոսից էլ 13 քաղաքացի ՀՀ բանտերում է։
Հանրապետության քրեակատարողականներում կան նաև երկքաղաքացիներ` Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ` 1 անձ, Ռուսաստանի Դաշնություն և Թուրքմենստան` 1 անձ, Կիպրոսի Հանրապետություն և Վրաստան` 1 անձ, Լիբանան և Վենեսուելա` 1 անձ։