Լրահոս
Կարևոր


Ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, որ հետո պատասխանատվություն չկրեն. Կարապետյան

Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը պատասխանել է NEWS.am լրատվական գործակալության հարցերին։

Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում, ինչո՞ւ 2018թ. Հայաստանը հասավ այս կետին։

Մենք բոլորս 2018 թվականին հավատացինք, բայց այդ հավատը կարճ տևեց։ Ժողովուրդը 2018 թվականին դուրս եկավ պայքարի, և դրա արդյունքն այսօր բոլորս ենք տեսնում։ Փողոցից եկած մարդիկ դարձան երկրի ղեկավար, պաշտոններ բաժանեցին մարդկանց, որոնք չէին հասկանում այդ պաշտոնների էությունը։ Ցավալին այն է, որ Հայաստանում ով նստումէ ղեկավարի աթոռին, սկսում է Սահմանադրություն փոխել, այսպես կոչված «բարեփոխումներ» նախաձեռնել։ Նույնն էլ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ամեն եկող ռեֆորմներ է ձեռնարկում, բայց եղածը չեն ամրապնդում։

Խոսենք գործող իշխանությունների տարփողած սահմանադրական փոփոխությունների մասին։

Ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, այնպես, որ իրենք հետո պատասխանատվություն չկրեն։ Իսկ անունը դնում են ճանապարհ դեպի դեմոկրատիա: Նույն Չերչիլի խոսքերն ասեմ «դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Մեր երկիրը դրած է արտաքին կառավարման վրա, բայց մոռանում ենք, որ գնում ենք կործանման, մենք ոչինչ մեզ վրա չենք վերցնում։ Հայաստանը պետք է անցնի նախագահական կառավարման մոդելի:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի իրողությունները, ո՞վ պիտի լինի Հայաստանի դաշնակիցը, ո՞ւմ հետ պիտի անվտանգային միջավայր ստեղծենք։

Մենք պետք է հասկանանք, թե մեր բարեկամները ովքեր են: Մեր մարտավարական բարեկամը Ռուսաստանն է, տարածաշրջանում մեր բարեկամը Իրանն է, մենք պետք է Իրանի հետ աշխատենք, պետք է Իրանի ու Ռուսաստանի հետ ունենանք ռազմական դաշինքներ։ Իրանին թողած՝ ընկել ենք օվկիանոսից այն կողմ։ Պետք է Ռուսաստանին համոզենք, որ միասին ստեղծենք «Ռուսաստան-Հայաստան-Իրան» անվտանգային բլոկ։ Այդ դեպքում մենք կլինենք անձեռնմխելի այդ տարածաշրջանում։

Ըստ Ձեզ, ինչո՞ւ է պետք անցնել կառավարման նախագահական մոդելի։

Պետք է լինի նախագահ, որին կընտրի ժողովուրդը ուղիղ ընտրություններով, ուղիղ քվեարկությամբ, ինչպես եղավ 90-ականներին։ Խորհրդային միությունից հետո այնքան ոգևորիչ էր մեզ համար, որ մենք պետք է գնայինք երկրի ղեկավար ընտրեինք։

Վարչապետական կառավարման մոդելն ինչո՞վ է վատ:

Այս համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել, ինչպես 2021թ.։ Դեռ վարչապետի խորհրդական դառնալուց հետո եմ ասել, որ պետք է անցնել նախագահական մոդելի կառավարման։ Ինձ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ինքն ընտրվելու շանս չէր ունենա։ Թող լինի նախագահական երկիր, երբ որ ժողովուրդը կպահանջի ղեկավարի հրաժարականը, և կընտրի նորին:

Պարոն Կարապետյան, Հայաստանին այսօր պարտադրում են խաղաղության պայմանագիր, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։

Ադրբեջանը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանն ուզում է առանց միջնորդների պայմանավորվել: Կարող է լինել «շրջանակային» պայմանագիր, որը ոչինչ չի պարտադրելու ադրբեջանական կողմին։ Ցանկացած պատերազմ վերջանում է ինչ-որ բանակցություններով, այդ բանակցությունները երաշխավորելու համար էլ հարկավոր են միջնորդներ։

44-օրյա պատերազմում մեղադրում են Ռուսաստանին չաջակցելու համար:

Շատ բան չասեմ, որ չվնասեմ գործընթացներին։ Բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավել մենք չէինք դիմանա։ Այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում մենք մնացել ենք մենակ։ Մենք վտանգի տակ ենք, և մեր այսօրվա հիմնական հակառակորդը մեր ղեկավարությունն է, ցավոք սրտի։

Իշխանությունը շատ է գովերգում այլ երկրներից զենքի գնումները։ Որպես պաշտպանության նախկին նախարար, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Զենք-զինամթերք ենք ձեռք բերում, Ֆրանսիայից բերում են մեքենաներ, որոնցից ուկրաինացիները հրաժարվեցին։  Ֆրանսիայից ռադիոտեղորոշիչ կայաններ են գնում ՀՕՊ համակարգերի համար, բայց չեն ստանում հրթիռները նրանք դա Հայաստանին չեն վաճառում։ Այդ դեպքում այդ ռադիոտեղորոշիչ համակարգերն ո՞ւմ են պետք։ Այդ ռադիոլոկացիոն համակարգը թույլ է տալու ընդամենը, որ ՀՀ-ում համապատասխան մասնագետները տեսնեն օդից ինչպես են խոցում սեփական տարածքը: Ֆրանսիական համակարգը չի կարող աշխատել Հայաստանի արդեն իսկ գործող համակարգի հետ, համատեղել նունպես չի լինի: Գնացել ենք Հնդկաստանից հինգ միլիոն փամփուշտ են ձեռք բերել, իսկ մեր փամփուշտի գործարանն ի՞նչ եղավ։

Այսօրվա իրականության մեջ մենք ունե՞նք ռեալ հնարավորություններ ուժեր, այս ամենը փոխելու համար։

Բոլոր դեպքերում մենք շանս ունենք, այս իրավիճակից դուրս գալու և պահպանելու մեր երկրի պետականությունը, որ ապագայում կրկին տեսնենք հաղթանակներ։ Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։

Պարոն Կարապետյան և վերջին հարցը։ Ի՞նչ կասեք հայկական բանակի մասին:

Այս վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցող անընդհատ և շարունակական ոչ հաճելի իրադարձությունների, ես վստահ եմ հայկական բանակը կա և լինելու է, հայկական բանակը մնալու է մեր ազգի և երկրի հիմնական պաշտպանող ուժը։

Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան