Խոշոր վթար՝ Հայաստանում. վիրավորներ կան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Գրել է «Շամշյանը»։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ այստեղ