Տուժածներից մեկը լոգարանում ծխել է, որից հետո, հավանաբար, տեղի է ունեցել պայթյունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
24News-ին հայտնի դարձավ, որ Նոր Արեշ 34 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը` Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․), մի քանի մանրամասներ է պատմել:
Մասնավորապես՝ նշել է, որ ինքը լողանալիս է եղել և որոշել է ծխել: Ըստ երևույթին էլ այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը, որը պատճառ դարձավ 2 քաղաքացու մահվան և ևս 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ վարկածներից մեկը, որ բնակիչն է պայթեցրել, հենց վերագրվում է վերոնշյալ անձին` Հ. Ս-ին, որը ինչպես շրջանառվում է, հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել և երեկ էլ փորձել են նրան տեղափոխել հոգեբուժարան, սակայն չի ստացվել: