Սևանից դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնահյուսի հետևանքով Սևանից դեպի Դիլիջանի թունել ընկած ճանապարհահատվածը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ժամը 19:18-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: