Արտակարգ դեպք՝ Երևանում. դպրոցում հրդեհ է, երեխաները տարհանվում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել: Գրել է «Շամշյանը»։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 2-րդ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:
Տեղում պարեկների հետ ծառայություն են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության էրեբունու պահպանության բաժնի դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ծառայողներ Արթուր Խանամիրյանն ու Ռոման Ղազարյանը:
Ավելին՝ այստեղ