Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված կինը գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել է հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել է, ինչից հետո ճանապարհին նկատել է պարեկներին, մոտեցել նրանց, և հայտնել դեպքի մասին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: