ՌԴ նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ընթացիկ տարվա մարտի ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
«Այսօրվա մեր հանդիպման արդյունքում արդեն լիովին պարզ է, որ քվեաթերթիկում լինելու է չորս թեկնածու»,- ասել է հանձնաժողովի նախագահը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես որպես թեկնածուներ է գրանցել ինքնաառաջադրած Վլադիմիր Պուտինին և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Լեոնիդ Սլուցկիին, Վլադիսլավ Դավանկովին և Նիկոլայ Խարիտոնովին:
ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանում նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։