Լրահոս
Կարևոր


Կուսական անհամարժեքություն հայոց խորհրդարանում

Քաղաքականություն

Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։

Հայաստանի դեմ վարվող ակնհայտ հակապետական գործունեությունը, իրական, նաև խորքային պետության առկայության դեպքում, արդեն իսկ արժանացած կլիներ քրեաիրավական գնահատականի՝ դրանից բխող ամենախիստ ու ամենաճաղաշատ հետևանքներով։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև պետության դեմ գործողները բռնազավթել են պետությունը և պետության դեմ պայքարում են պետության անունից։ Դա կասեցնելու միակ սուբյեկտը հասարակությունն է, ժողովուրդը՝ հավաքականորեն և անհատական մակարդակում։

Ձևերն ու մեթոդները փնտրելի ու գտնելի են, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն արձանագրի պետության դեմ վարվող քաղաքականության կործանարարությունը և երկրորդ արձանագրմամբ ընդունի, որ դրա կանխումն իր քաղաքացիական, սահմանադրական, մարդկային ու ազգային պատասխանատվությունն է։ Արձանագրելուց հետո ճանապարհների ընտրությունը գրեթե տեխնիկայի հարց է։ Եթե գործող քաղաքական ուժերը չեն կարողանում սպասարկել հանրությանը՝պետությունը փրկելու իր պատասխանատվությունը իրացնելու հարցում, կարելի է և պետք է փոխել քաղաքական ուժերին, գտնել նորերին, ստեղծել ավելի լավերը։ Բայց կրկին՝ դրա համար նախապայման է աղետի աստիճանի խնդրի ու դրան դիմակայելու հանրային սուբյեկտայնության ու պատասխանատվության գիտակցումը։

Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետության անունից պետությունը քանդողները շարունակելու են երկրի ու հասարակության հետ վարվել սեփական խեղված պատկերացումների հանգույն։ Վերջին օրինակը՝ կուսության ստուգումն արգելող օրենսդրական նախաձեռնությունն է, որը երեկ կուսական անհամարժեքությամբ քննարկվում էր անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող և պատերազմական սպառնալիքի առջև կանգնած երկրի խորհրդարանում։ Հասկանալի է՝ դրա հիմքում ընկած է հանրային արժեհամակարգի քայքայման, «առանց կարծրատիպերի հասարակության» կերտման արտաքին պատվերը։ Բայց դա խնդրի տեխնիկական, մակերեսային կողմն է։

Խորքային մակարդակում առաջին հայացքից ծիծաղելի՝ կուսության ստուգման արգելքի մասին օրինագիծը խորհրդանշականություն ունի։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են հանրային անտարբերության ներկայիս «կուսությունն» անառիկ պահելու համար՝ միևնույն ժամանակ օրենսդրական հիմքեր ստեղծելով ֆիզիկական հարթությունում հակառակն անելու դյուրացման նպատակով։ Եվ դա հիմնավորվում է բռնության դեմ պայքարով, ինչը նույնպես շատ խորհրդանշական է։

Իշխանությունը բռնության բոլոր հնարավոր միջոցները գործադրում է հայկական ինքնության, ավանդույթների, պատմության, հիշողության, պետության հիմնասյուների նկատմամբ, այսինքն՝ պետության հանդեպ բռնությունն այսօր մոդայիկ է ու իրենց սիրած լեզվով՝ լեգիտիմ։

Իսկ ահա նույնը՝ անհատական մակարդակում, այլևս պատժվելու է քրեորեն։ Բայց այս անհամարժեքությունն ու խորհրդանշականությունն իր հերթին՝ չափազանց օրինաչափ է։ Երբ հանրությունը չի գտնում սեփական պետության ու ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների մեղսունակությունն ու հավաքագրվածությունը ստուգելու ճանապարհները, նրանք օրենքներ են գրում կուսության ստուգումն արգելելու մասին։

Հարություն Ավետիսյան

ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից