Լրահոս
Կարևոր


Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել

Հասարակություն

Կոնվերս Բանկը Հայաստանում մանրածախ բանկային ծառայությունների մատուցման համալիր լուծումներ ու համապարփակ պրոդուկտներ առաջարկող ֆինանսական կառույցներից է: Նախորդ տարվա ցուցանիշների, ռազմավարության և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանի հետ:

  • Ինչպիսի՞ արդյունքներով եք ամփոփել 2023թ․-ը:

 

  • 2023թ․-ին մեր թիմի ջանքերը հիմնականում ուղղված են եղել Բանկի արդյունավետության բարձրացմանը, թվային օրակարգի զարգացմանը, նոր պրոդուկտների նախագծմանն ու ներդրմանը: 

Բանկի բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքում տարեվերջին գործարկվեց առցանց եղանակով Բանկ-հաճախորդ հարաբերությունների ձևավորման (online onboarding) համակարգը։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու, Converse mobile հավելվածում գրանցվելով, անցնել առցանց կենսաչափական նույնականացում և օգտվել Բանկի կողմից մատուցվող համալիր ծառայություններից: 

Նախորդ տարիներին Բանկը թվային միջավայրում գործարկել էր մի շարք առանցքային ծառայություններ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով Converse Mobile հավելվածով ստանալ սպառողական վարկ, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և վճարումներ, իսկ այժմ հաճախորդների համար ապահովում է ամբողջական թվային ծառայությունների փաթեթ։ 

Վերը նշված գործիքակազմից բացի, Բանկը մշակել և ներդրել է բանկային հաշվի ծառայությունների փաթեթներ, որոնք թույլ են տալիս տարբեր պահանջմունքների տեր հաճախորդներին մեկ «զամբյուղով» ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և սպասարկվել առավել պարզեցված ընթացակարգով։ Ներկայում Բանկային ծառայությունների փաթեթներից օգտվել կարելի է՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, առաջիկայում դրանք հասանելի կդառնան նաև Converse Mobile հավելվածում։

  • Խոսքը հաճախորդների սեգմենտավորման, նրանց կարիքների ու ակնկալիքների հիման վրա պրոդուկտների մշակման մասի՞ն է: 

 

  • Այո, ցանկացած պրոդուկտ և բանկային ծառայություն մշակվում է հաճախորդի համար, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու նպատակով անհրաժեշտ է նախ ճանաչել հաճախորդին, վերջինիս վարքագիծը, կարիքները, ապա մշակել և առաջարկել նրա պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված և ամբողջական ծառայությունների փաթեթ:

Յուրաքանչյուր սեգմենտի համար ծառայությունները նախագծելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, ինչի շնորհիվ հաճախորդը կստանա իր պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված պրոդուկտներ։ Մասնավորապես, եթե խոսենք վերջերս գործարկված Բանկային ծառայությունների փաթեթների օրինակով, ապա․

  • Փաթեթները կառուցված են այնպես, որ հաճախորդի համար անկանխիկ ֆինանսները լինեն ավելի նախընտրելի, հարմար և անվտանգ, քան կանխիկն է գրպանում։
  • Փաթեթներում ներառված են այն բոլոր պրոդուկտները և գործիքները, որոնք սովորաբար անհրաժեշտ են լինում հաճախորդներին տարբեր բանկային կարիքներ հոգալու համար. այնպես որ, նոր պրոդուկտից օգտվելու համար կարիք չկա այցելել Բանկ և կնքել լրացուցիչ պայմանագիր։
  • Հասանելի են գումար խնայելու և գումար փոխառելու պարզեցված գործիքներ։
  • Կատարելով անկանխիկ գնումներ փաթեթներում ներառված քարտերով՝ հաճախորդները կկուտակեն Կոնվերս միավորներ և կօգտվեն այդ նախագծի առավելություններից։
  • Փաթեթների առավելություններից կարող են օգտվել նաև ընտանիքի անդամները։
  • Փաթեթներն ունեն պարզ և հասկանալի սակագներ։
  • Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և մրցակցությունը համակարգում:

  • Կոնվերս Բանկը բանկային համակարգում կայունությամբ, շարունակական աճով և հաճախորդների լոյալության բարձր մակարդակ ունեցող կառույցներից է: Մեր պրոդուկտների և ծառայությունների մրցունակության մասին է վկայում պորտֆելի կայուն և շարունակական աճը: Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարեվերջին Բանկի մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 25 տոկոսով, Բանկը գերազանցել է նախորդ տարվա շահույթի ցուցանիշը։ Բայց միայն բացարձակ թվերի դրական դինամիկան բավարար չէ Բանկի ձեռքբերումները գնահատելու համար։ Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել, մասնավորապես, կտրուկ մեծացել է պորտֆելի դիվերսիֆիկացիան։ 

Շուկայում տարբեր խաղացողներ, հաճախորդներ ներգրավելիս, շեշտը հիմնականում դնում են գնային մրցակցության վրա, ինչն, անշուշտ, շահավետ է հաճախորդի համար։ Սակայն երբ նայում ենք համաշխարհային զարգացումներին, ապա առաջիկայում մրցակցային առավելություն կունենան այն կառույցները, որոնք արագ կբարելավեն պրոդուկտ-սպասարկում որակի միքսը։ Այս առումով դեռևս բավականին գործ ունենք անելու:

-Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին:

- Կնախընտրեի կատարված գործերի մասին խոսել անցյալ ժամանակով՝ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո: Արդեն բավարար խոսել ենք մեր գործերի մասին. կարծում եմ՝  այդ մասին տեղեկատվությունը տարբեր ուղիներով արագ հասանելի է դառնում մեր ներկա և ապագա հաճախորդներին։

Այսօր կնշեմ միայն, որ Բանկի կողմից մատուցվող ֆինանսական խորհրդատվությունը պետք է լինի հաճախորդի ստացած ամենամեծ արժեքը: 

Հավելեմ նաև, որ իր առջև դրված խնդիրների իրագործման համար Բանկն ունի շատ դինամիկ ու առաջադեմ ռազմավարություն, մոտիվացված և աշխատասեր թիմ: Հետևաբար, մենք պարտավոր ենք ապագայում շուկային ներկայանալ բանկային ծառայությունների մատուցման բոլորովին նոր փիլիսոփայությամբ։ Սա շատ հետաքրքիր և հաճախորդամետ գործ է, որը, վստահ եմ՝ հաջողությամբ կիրականացնենք։

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»