Լրահոս
Կարևոր


«Մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամաց-կամաց կորցնում ենք, հանուն դրա պետք է պայքարենք». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մոտ հինգ ամիս է, ինչ Հայաստանում են: Եթե առաջին օրերին առաջնահերթ էր կացարանի, սննդի և հագուստի հարցը, ապա հիմա առաջ են գալիս այլ խնդիրներ ևս: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ խնդիրները ոչ թե պակասել են, այլ տասնապատկվել:

«Խնդիրներն ավելին են, քան կարելի էր պատկերացնել: Մարդիկ բախվեցին այլ խնդիրների՝ սկսած բնակվարձերից, որոնք չեն կարողանում վճարել: Մարտից դադարեցվելու է 40 պլ յուս 10 հազար դրամների տրամադրումը: Նույնիսկ գյուղական համայնքներում տուն վարձելու համար սա բավարար գումար չէ: Մյուս կողմից՝ աշխատանք գտնելն է անհնար, հատկապես մարզերում և գյուղերում մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն, որովհետև չունեն հնարավորություն անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու, քանի որ իրենց տներում չեն: Շատերն այլևս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, բայց, միևնույնն է, աշխատանք գտնելը համարյա թե անհնարին է շատերի համար: Պետական հիմնարկներում աշխատելու հետ կապված՝ բոլորս գիտենք, թե որքան խոչընդոտներ կան: Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Պարբերաբար կարելի է հանդիպել նաև հրապարակումների, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բախվում են տարաբնույթ խոչընդոտների, երբ դիմում են այս կամ այն պետական գերատեսչությանը՝ հերթեր են, անճշտություններ և այլն: Մեր զրուցակիցը նշում է, որ այս հարցում ունի անձնական փորձ, բացի դա, իրեն օրվա կտրվածքով տասնյակ քաղաքացիներ են դիմում նույն խնդիրներով:

«Օրինակ՝ տարբեր են անձնագրային կետերում ի հայտ եկող խնդիրները: Օրերս զրուցում էի քաղաքացու հետ, որը չի կարողանում իր ծնողին Աբովյան քաղաքում հաշվառել, հետևաբար՝ վերջինս չի կարողանում իր կենսաթոշակը ստանալ: Պատճառը կուտակումներն են: Նա հիմա գրանցվել է, բայց այս պահին մոտ 5000-ի հասնող հերթ կա: Եթե անձնագրայինում օրը 30 հոգու սպասարկեն, պատկերացրեք, թե երբ է քաղաքացին հաշվառվելու: Կան անձնագրային բաժանմունքներ, որտեղ մեկի փոխարեն երկու պատուհան է գործում, շաբաթ օրերն էլ են աշխատում, բայց դա էլի բավարար չէ խնդիրը լուծելու համար: Անընդհատ որոշումներ են փոխվում, մարդիկ խուսափում են նաև հաշվառվելուց: Քաղաքացիներն ինձ դիմում են, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության գրանցում են ունեցել, հիմա իրենց ստիպում են անձնագրերը փոխել, 070 կոդով անձնագրում հաշվառումն այլևս չեն անում, ինչպես նոյեմբերին էին անում: Սոցապ նախարարության հետ խնդիրներն անասելի շատ են: Փորձում եմ երկու ընտանիքի հետ կապված հարց լուծել, որն ուղղակի չի ստացվում:

Ընտանիքներից մեկը 2008 թ.-ից ապրել է Արցախում, բայց երեխաների գրանցումն Արցախում կատարել են 2021 թ.-ին: Երեխաները 2021 թ.-ից հաշվառված են Արցախում: Հիմա երեխաները դրամական աջակցություն չեն ստանում, քանի որ ծրագիրն ասում է, որ իրենց գրանցումը Հայաստանի Հանրապետությունում է, բայց փաստացի իրենք Արցախում են գրանցված եղել, փաստաթղթերով էլ է այդպես: Մյուսը ութ հոգանոց ընտանիք է, որը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութից, մեկ տարի ապրել են Հայաստանում, 2021 թ.ին վերադարձել են Արցախ, 2023 թ.-ին՝ բռնի տեղահանվել Արցախից: Այդ ընտանիքն առհասարակ ո՛չ 100, ո՛չ 50 հազարական դրամական օգնությունները չի ստացել: Պատասխանն էլ այդ մարդկանց ամեն անգամ շատ կոպիտ է՝ չեք ապրել Արցախում, մեր բազայում այդպես է ցույց տալիս, և վերջ: Որևէ կարգավորում այդ առումով չի արվում, չգիտես, թե ում դիմել, որ բարձրացված հարցերին լուծում տրվեն: Քաղաքացին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնտեղ կա փաստացի հաշվառումը, բայց կարող են ասել՝ դա մեզ հետաքրքիր չէ, ձեր անունը բազայում չկա: Չգիտեմ մի ընտանիք, որի բոլոր անդամներն աջակցություն են ստացել»,-ընդգծում է նա:

Իսկ շա՞տ են Հայաստանից մեկնող արցախցի մեր հայրենակիցները: «Ցավոք, շատ: Չեմ ուզում մեղադրել, բայց նաև չեմ հասկանում այդ ամենը: Գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք արցունքն աչքերին են մեկնում՝ այստեղ նորմալ վարձավճարով կացարան և աշխատանք չգտնելու պատճառով: Բայց, օրինակ՝ մեկնել են Ռուսաստան, այնտեղ անգամ հարազատներ չունենալով, ավելի էժան վճարով տուն են կարողացել գտնել, աշխատանք: Շատերը սկսել են մեկնել ԱՄՆ, Ֆրանսիա: Վերջերս օդանավակայանում տեսել եմ, թե որքան արցախցի ընտանիքներ էին մեկնում Հայաստանից: Շատերի մոտ կա նաև այն զգացումը, որ այստեղ իրենք ուղղակի ընդունված չեն: Մի առիթով ասել եմ՝ շատ ծանր է, երբ քո հայրենիքում քեզ անհայրենիք ես զգում: Այդ զգացումը երբեմն անտանելի է դառնում, և մարդիկ գերադասում են հայրենիքի համար լավ օրերին սպասել դրսից, բայց ուժ չեն գտնում իրենց մեջ ունենալ մասնակցություն, որ այդ լավ օրերը շուտ գան»,-հավելում է «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահը:

Պարբերաբար նաև տեղեկություններ են հայտնվում, թե ցուցակագրում են մարդկանց, որոնք կցանկանան վերադառնալ Արցախ: Մի կողմից՝ սա խանգարում է Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին, որոնք, այսպես թե այնպես, մտովի Արցախում են, մյուս կողմից՝ սկսում ես հակվել դեպի դավադրապաշտական տեսությունները: «Չգիտեմ, թե ովքեր են նմանատիպ լուրերի հեղինակները, բայց դրանք ժողովրդի մեջ շատ արագ տարածում են գտնում: Նույնիսկ շրջանառվում է, որ ես ցուցակներ եմ կազմում, բազմաթիվ մարդիկ էին ինձ զանգահարում: Անկեղծ ասած, անակնկալի եմ եկել: Հստակ ասել եմ, թե մեր վերադարձն ինչ պայմաններով պետք է լինի, հիմա չի կարող ուղղակի նման բան լինել: Մարդկանց զգացմունքների հետ են խաղում, շատերն անելանելի վիճակում գտնվելով՝ չեն էլ գիտակցում, թե ինչ է նշանակում հիմա խոսել Արցախ վերադառնալու մասին: Արցախ վերադառնալը բոլորիս ամենագլխավոր նպատակն է, բայց դրա համար պետք է աշխատանք տանենք, ստանանք մեր պահանջների կատարումը, հետո նոր միայն հնարավոր կլինի Արցախ վերադառնալը: Կա՛մ սրանք հատուկ կազմակերպված գործողություններ են, կա՛մ նպատակ ունեն հասարակությանը հանգստացնել, որպեսզի ըմբոստություն տեղի չունենա, հայրենիքի պահանջը մեղմ լինի, մարդիկ հույսով սպասեն, որ տեսեք՝ վերադառնալու ենք, եկեք հանգիստ սպասենք: Սա կարող է տարբեր նպատակներով արվել, բայց, ամեն դեպքում, նպատակը լավը չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում է քվեարկում, սա հերթական հարվածն է գիտակից բոլոր մարդկանց, մյուս կողմից՝ մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում: «Տեղի է ունենում արժանապատվության ոչնչացում: Հետևյալն է տեղի ունենում՝ չխոսել, մոռանալ կամ տարբեր պատճառներով արդարացումներ գտնել չպայքարելու համար, բայց նաև գիտակցել, որ մի ամբողջ հաղթանակած պետության՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական էլիտան գերեվարված է, և նրանց առաջադրված են անօրեն մեղադրանքներ, որոնք որևէ առնչություն չունեն, չեն կարող ունենալ այդ անձանց հետ: Սկսած իշխանությունից և վերջացրած քաղաքական շատ ուժերով ու նաև մարդկանցով՝ չեն խոսում այս թեմաների մասին: Իմ գործընկերը՝ պարոն Դավիթ Իշխանյանը, որն այսօր գերեվարված է, եթե հնարավորություն ունենար մեզ ուղերձ հղելու, նախ՝ ամոթանք կտար, երկրորդը՝ կոչ կաներ պայքարելու, կանգ չառնելու:

Իրականում մեզ մի բան է մնացել, և սա ամեն օր ու ժամ ենք կորցնում, մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամացկամաց կորցնում ենք: Հանուն դրա պետք է պայքարենք: Խոսում ենք 30 տարվա ընթացքում մեր զոհերի մասին, Եղբայրական պանթեոնի ու Եռաբլուրի մասին, բայց չենք խոսում, որ դա մեր արժանապատվությունն է՝ գոնե իրավունք ունենալ այդ շիրմաքարերին ծաղիկ խոնարհել: Հիմա կորցնում ենք դա, եզակիներն են մնացել, որոնք գոնե փորձում են ինչ-որ բան անել այս համատարած քաոսի մեջ: Նրանք քարկոծվում են, ճնշումների ենթարկվում, դառնում քաղբանտարկյալներ, նրանց վրա խարան է դրվում: Բայց ջուրը կարողանում է կաթիլ առ կաթիլ քար ծակել: Կա այդ տեսակը, որը հետ չի կանգնելու, չի ընկրկելու, ինչ ճնշումներ էլ լինեն և, ի վերջո, ապառաժ կլինի, թե քար, կծակվի այդ կաթիլներից: Լավատես եմ այն առումով, որ չի կարող լինել պայքար, որն անարդյունք կմնա»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ