Լրահոս
Կարևոր


«Մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ Դավիթս կարող է տան դուռը բացել ու ներս մտնել». Դավիթ Վիրաբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց Դավիթը իր հասակակիցներից շատ տարբերվող երեխա էր: Չափազանց խելացի էր, յուրահատուկ ընդունակություններով օժտված: Շատ էր սիրում նկարել: Ամեն ինչ փորձում էր անել Դավիթը: Եթե ինչոր բանով զբաղվում էր, ապա դա անում էր գերազանց, կատարյալ: Աշխույժ էր, ընկերասեր, բարի, շփվող, ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ծնողների, տատիկ-պապիկի հանդեպ յուրահատուկ կերպով ուշադիր էր: Անսահման սիրում էր կրտսեր եղբորը՝ իր Ալենին, ապրում էր Ալենով: Ալենն իր ամեն ինչն էր: Իրեն մի անգամ հարցրել են, թե ամենաշատն ում է սիրում: Բոլորն, իհարկե, պատասխանում են՝ մայրիկին: Իսկ Դավիթը ասում էր՝ առաջինն Ալենիս, իսկ հետո՝ մամայիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ առողջ ընտանիքում են մեծացել իր որդիները: Սա շեշտելու անհրաժեշտություն անգամ չկար, որովհետև երկու եղբոր անվերապահ սերն այլ բանի մասին վկայել չի կարող: Երբ մտովի տեղափոխվում ենք Դավիթի դպրոցական տարիներ, մայրիկն ասում է՝ որդու տարերքը մաթեմատիկան էր: «Ապրում էր մաթեմատիկայով: Դավիթը դպրոցի պարծանքն էր: Սովորել է Ավանի թիվ 170 դպրոցում, ուսուցիչները միշտ հպարտանում էին նրանով: Որքան ներկա եմ եղել նրա ծնողական ժողովներին, փայլելով եկել եմ տուն: Երբ պետք է գնայի ժողովներին, Դավիթն ասում էր՝ գնա՛, գնա՛, մա՛մ ջան, տես, թե տղադ ինչ է արել: Ուսուցիչներն էլ միշտ ասում էին, որ Դավիթը տարբերվող է իր մաթեմատիկական ունակություններով, որը բնածին է»: Մայրիկի խոսքով, Դավիթը նաև բժշկություն էր շատ սիրում, ուզում էր սրտաբան դառնալ, բայց երբ եկավ որոշելու պահը, 12րդ դասարանում հստակ որոշեց ընդունվել Ամերիկյան համալսարան:

«Ընտրեց «Բիզնեսի կառավարում» բաժինը: Հասցրեց ուսանող լինել, պետք է դեկտեմբերին զորակոչվեր ծառայության, սակայն ասաց, որ չի ուզում կիսատ թողնել կիսամյակը՝ «թող ոչինչ կիսատ չմնա», և հունվարին զորակոչվեց բանակ: Մեծ սիրով ու հպարտությամբ էր դասերին հաճախում: Մեծ նպատակներ ուներ ուսման, գիտելիքներ ձեռք բերելու հետ կապված: Ցանկանում էր օգնել ներդրողներին, ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, մեր պետությունն ավելի լավը լինի: Երկրի մասին էր մտածում: Ուզում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի»: Նպատակներն ու երազանքները մտքում՝ Դավիթը 2020 թ.-ի հունվարի 8-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու հրետանային զորամասում՝ հակատանկային դասակում: Հետո Դավիթը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Կուբաթլուի հակատանկային դասակ:

«Մեծ ոգևորվածությամբ է զորակոչվել Հայոց բանակ, չեք էլ պատկերացնի, թե ինչ ոգևորված էր, որ պետք է կրի այդ համազգեստը: Հպարտանում էր, սպասում այդ օրվան: Իր ընկերն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ Դավիթը դեռ չէր ծառայում, ինձ ասաց, որ քիչ անց կգա: Մեկ էլ ինձ նկարներ է ուղարկում: Ընկերոջ տուն էր գնացել, հագել Էդուարդի համազգեստը, նկարվել և նկարներն ուղարկել ինձ: «Մա՛մ, տղայիդ սազո՞ւմ է համազգեստը», արձագանեցի՝ «շատ, Դավի՛թ ջան»: Դավիթը շատ էր կարևորում իր բանակ գնալը, ասում էր, որ պետք է անպայման ծառայել Հայոց բանակում՝ «ո՞նց կլինի չծառայել, մա՛մ ջան, չի լինի»: Այն հայրենասիրությամբ, որ մեր ընտանիքն է սերմանել իր մեջ, այլ տարբերակ չէր կարող լինել: Հրաշալի էին նաև իր տպավորությունները, երբ արդեն ծառայում էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է: Հրամանատարական անձնակազմի կողմից երկու անգամ նամակ ենք ստացել, որ հրաշալի որդի ունենք, գերազանց առաջադիմությամբ է ծառայում: Մենք էլ նույն ոգևորությամբ ու սիրով իրեն բանակ ենք ճանապարհել՝ տղա է, պետք է ծառայի»: 2020 թ.-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, սակայն զգացում ունենք, որ մինչ օրս չի էլ ավարտվել:

«Պատերազմն սկսվելուց օրեր անց ամուսինս մեկնեց Արցախ, որ Դավիթին հասնի: Բայց իրենք այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս մինչև պատերազմի ավարտը մնաց Արցախում, նաև դրանից հետո՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Պատերազմն սկսվելուն պես, չնայած անհանգիստ լինելուն, չենք փորձել զանգել Դավթին: Ես չեմ զանգահարել, Դավիթն է զանգել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Խոսեցինք, անհանգիստ ձայնով ասացի՝ Դա՛վ ջան, ընդհատեց՝ մա՛մ ջան, եթե չեմ զանգում, չի նշանակում, որ զոհվել եմ: Կռիվ է, կռվում ենք: Այսպես ասենք, չէր թաքցնում ոչինչ: Հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեմ: Մի քիչ զրուցելուց հետո հեռախոսը փոխանցեցի Ալենին, նա էլ ասել էր, որ հայրիկն ուզում է գնալ Դավիթի մոտ: Միանգամից անջատեց հեռախոսն ու զանգեց հայրիկին, խոսեց նրա հետ, համոզվեց, որ ամեն ինչ կարգին է. «Պա՛պ ջան, մեզ մոտ մի՛ արի, ոչ մի լուրջ բան չկա»: Բայց գիտեր, որ հայրիկն իրեն չի լսելու և գնալու է: Սեպտեմբերի 30-ին զանգել է իր ընկերուհուն, որն այդ պահին Դավիթի հորեղբոր տանն է եղել: Խոսել է հորեղբոր ընտանիքի բոլոր անդամների հետ, համոզել, որ ամեն բան կարգին է, հանգիստ լինեն»:

Դավիթը Ջրականում է եղել, Մարջանլու կոչվող տարածքում՝ Անանուն բարձունքում: Դավթի կռիվը վեց օր է տևել: «Տղաները շատ լավ են կռվել, տղաները չեն նահանջել իրենց հրամանատարների հետ: Եվ բոլորը միասին զոհվել են հոկտեմբերի 3-ին: Հինգ ամիս որոնումներից հետո ԴՆԹ հետազոտությամբ գտնում ենք Դավթին. մարտի 5-ին հաստատվում է ԴՆԹ-ն: Մարտի 8-ին նրան հուղարկավորել ենք: Իրեն փնտրելու ողջ ընթացքում հայրիկը մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Թուրքերը տղաների մարմինները տարել էին, նրանք իրենց զոհվելու վայրում չեն եղել: Բայց այդ տեղից ամուսինս գտնում է Դավոյիս գլխարկը, մասունքներ»: Սպասման ամիսները հեշտ չեն տրվել: «Հոկտեմբերի 5-ից գիտեինք, որ Անանուն բարձունքը, որտեղ գտնվում էին Դավիթն ու իր ընկերները, թուրքերը գրավել են: Նահանջող տղաներ կային, որոնք ողջ էին, իսկ մյուսները չկային: Իրականությանը պարզ էինք նայում, պատերազմ էր եղել, և գիտակցում էինք, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես չէր, որ ասում էինք՝ Դավիթը ողջ է և վերջ, բայց սրտի անկյունում հավատ ունեինք ու սպասում էինք հրաշքի: Մյուս կողմից՝ կար այն գիտակցումը, որ երեխաների մարմինները չկան: Չեմ տեսել երեխայիս ու մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր նա կարող է տան դուռը բացել ու ներս մտնել: Մենք ոչինչ չենք տեսել, մեր երեխաներին փակ տարանք և ...»:

Մայրիկները հաճախ են ինձ ապշեցնում իրենց ամրությամբ, զսպվածությամբ, երբեմն կարող են զրույցի ժամանակ ինձ իրենց փխրունությունը ցույց տալ, բայց դա մի ակնթարթ է տևում: Ցավն արժանապատվորեն կրելու մասին նաև տիկին Լիլիթն է նշում. «Պետք է արժանի լինեմ իմ Դավիթին, արժանապատիվ ապրեմ: Պետք է այնպես ապրեմ, ինչպես որդիս կցանկանար: Պետք է հանուն Դավիթիս ու Ալենիս ապրեմ, հանուն ամուսնուս: Ապրելու ենք, որ ապրեցնենք: Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է սիրենք ու հարգենք իրար ու նաև մեկս մյուսով ապրենք: Պետք է գիտակցենք, որ դարավոր թշնամու հետ ենք կռվել, պատերազմ է եղել, և մեր տղաներն անհնարինն են արել: Դավիթն էլ է անձնազոհության գնացել, գիտակցված անձնազոհության, և ես հարգում եմ իր որոշումը: Նա այդ քայլն արել է հանուն մեր ընտանիքի, հանուն իր սիրելի մարդկանց, հանուն իր Ալենի, որին պաշտում էր: Ալենը սպորտսմեն է, սպորտն օգնեց իրեն հաղթահարել սթրեսը: Նա շատ չի արտահայտվում, բայց Դավոյով է ապրում: Տղաներս հայրիկի հետ ընկերներ էին, հիմա այդ ընկերությունը շարունակվում է Ալենի և հայրիկի միջև»:

Հ. Գ. - Դավիթ Վիրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գետարգելի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան