Բաքու-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է օդանավակայանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Բաքու-Մոսկվա չվերթի ուղեւորը մահացել է։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Սու-1857 ինքնաթիռը Բաքվից ժամանել է փետրվարի 6-ի երեկոյան։
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ուղեւոր Յուրի Զ.-ի ինքնազգացողությունը վատացել է, սկսել է խեղդվել, իսկ հետո կորցրել է գիտակցությունը։
Երբ ժամանել է շտապօգնությունը, ուղեւորն արդեն մահացած է եղել։