Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են Եվրամիության (ԵՄ) ու Հայաստանի միջև առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը, հաղորդում է «Ազատությունը»։
Փետրվարի 13-ին նախատեսված ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հանդիպմանը հարցերի լայն շրջանակ կքննարկվի։ Բրյուսելի փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Բորելը կանդրադառնան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ներկա վիճակին, քաղաքական երկխոսության, բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսական համագործակցության հետ կապված հարցերին, կքննարկեն նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։
Թե կոնկրետ որ ոլորտներին է վերաբերում «առավել հավակնոտ օրակարգը», պաշտոնական հաղորդագրությունում Բրյուսելը չի հստակեցրել։