Լրահոս
Կարևոր


Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

Հասարակություն

Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց ... միթե՞ Նա է ...

Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ...

Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ...

Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։

Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։

Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։ Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։ Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։ Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։

Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ...

Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։

Կհանդիպենք մի օր ...

ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյան

«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց