Բորելն ազդարարել է Հայաստան նախատեսվող իր այցի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ քննարկվել են Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղիները:
«Ես հաստատում եմ իմ հանձնառությունը՝ ընդլայնելու մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում: Մոտակա ամիսներին մենք կկառուցենք անվտանգության քաղաքականության երկխոսությունը»,- ասել է Բորելը։
Նա նաև ազդարարել է Հայաստան նախատեսվող իր այցի մասին: