Գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ. 23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ. 07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախի փողոցների խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհի-Սևանի փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։