Լրահոս
Կարևոր


«Տաշիր» ընկերությունների խումբը մինչ այսօր ՀԷՑ-ի մասով դիվիդենտ չի ստացել

Հասարակություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փետրվարի 14-ին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2023 թ. պարտատոմսերի թողարկման և բաշխման արդյունքները, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքը, դրանց նպատակները, ինչպես նաեւ խոսելու առաջիկա ծրագրերի մասին։

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ընկերության համար տարին նշանավոր էր նաև պարտատոմսերի թողարկման առումով։ Ընկերությունը պարտատոմսեր է թողարկել` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։

Ընկերությունը դարձել է ամենաբարձր վարկանիշով թողարկողը ՀՀ-ում։ Սա խոշորագույն կորպորատիվ դրամային պարտատոմսերի թողարկումն է մեր երկրում։
Ընկերության պարտատոմսերի թողարկման ծավալը եւ եկամտաբերությունը համադրելի են ՀՀ պետական պարտատոմսերի հետ։

Ներդրումները բաշխվել են` ըստ տեղական բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների՝ 36,1%, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների` 53,1%, մանրածախ ներդրողների (ֆիզիկական անձինք եւ ինստիտուցիոնլա ներդրող չհանդիսացող իրավաբանական անձինք)՝ 10,8%` ընդհանուր առմամբ 14 ինստիտուցիոնալ եւ 297 մանրածախ ներդրողի։

Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

Պարտատոմսերի ձեռքբերման գործընթացը երկրորդային շուկայում առավելագույնս պարզեցված է նաեւ ֆիզիկական անձ ներդրողների համար. շուկայում ՀԷՑ պարտատոմսերը կարելի է գնել Ամերիաբանկի ու Արմսվիզբանկի կողմից ստեղծված համակարգերում:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2017 թ.-ից Ընկերությունն իրականացրել է Էլեկտրական ցանցերի արդիականացման և վերակառուցման ավելի քան $680 մլն (այդ թվում՝ ԱԱՀ) արժողության ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէնեգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը և այլ կարևոր միջոցառումների իրականացմանը: Ընկերության վարկային պորտֆելը կազմում է $280 մլն: Նշենք նաև, որ 2015թ.-ից Ընկերության ողջ շահույթն ուղղվել է ներդրումներին, ՀԷՑ սեփականատերը դիվիդենտ չի ստացել: Վարկերն էլ ներգրավվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից շուկայականից էապես ցածր տոկոսադրույքով՝ առանց պետական երաշխիքի:

2016-2023թթ. ներդրումային ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

1. թվով 41 35/110 կՎ լարման ենթակայանների կառուցում և վերակառուցում,
2. թվով 1265 6/10, 0,4 կՎ լարման բաշխիչ ենթակայանների կառուցում և վերակառուցում,
3. 155 կմ 110/35 կՎ օդային գծերի կառուցում և վերակառուցում,
4. 7650 կմ 6/10, 0,4 կՎ լարման օդային գծերի կառուցում և վերակառուցում,
5. թվով 650.000 հաշվիչի փոխարինում նոր, սմարթ հաշվիչներով,
6. 80.000 նոր բաժանորդի միացում էլեկտրական ցանցին:

Ներդրումների արդյունքում յուրաքանչյուր տարի էներգահամակարգում տնտեսվում է շուրջ 20,3 մլրդ դրամ: Դա արդյունք է էլեկտրաէներգիայի կորուստների 12,8 %-ից 6,6 % իջեցման, աշխատակիցների թվաքանակի և ընթացիկ շահագործման ծախսերի էական կրճատման:

Ընկերության տեխնիկական տնօրենը ներկայացրեց հոսանքազրկումների հետ կապված այսօրվա խնդիրները, խոսեց դրանց հաճախականության, իջեցման դինամիկայի, ձեռնարկվող միջոցառումների ու ապագա ծրագրերի մասին։ Տեսանյութերով ներկայացվեց ինչպես հին, այնպես էլ արդեն վերակառուցված էլեկտրատստեսությունը, խոսվեց նորոգման ենթակա էլեկտրակայանքների ծավալների ու ժամկետների մասին։ Անդրադարձ կատարվեց նաեւ նոր սպառողների՝ ցանցին միացման հարցերին ու դրանց աննախադեպ ծավալների հետ կապված խնդիրներին։

«Բոլոր արտադրական ծրագրային գործողությունները, ցանցերի վերակառուցումն ու վերազինումը, տեխնիկական միացման աշխատանքների իրականացումն ուղղված է էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, անխափանության ապահովմանը: Մեր այսօրվա հիմնական ուղերձը նաև նրանում է, որ ամեն ինչ նայենք հարաբերական բարելավման տեսանկյունից: Մեն կատարում ենք առավելագույն հնարավոր ներդրումները, որոնք տալիս են իրենց արդյունքը և շարունակելու են դրական ազդեցություն ունենալ բոլոր խնդիրների վրա, որոնց մասին այսօր խոսեցինք: Ընկերությունն ունի կայուն տնտեսական վիճակ՝ գնահատված միջազգային Moody’s վարկանիշային կազմակերպության կողմից. այն լավագույնն է ՀՀ տարածքում և լավագույններից է մեր տարածաշրջանում: Մենք պատրաստ ենք հասնելու մեր առջև դրված բոլոր նպատակներին», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Խոսելով էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը նշեց.
«էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խանգարում, քանի որ Ընկերությունն իր ծախսային մարժան ստանում է բաշխման գործառույթի համար: Թե շուկայում քանի մատակարար ընկերություն կլինի, ՀԷՑ-ի մարժայի վրա որևէ կերպ չի ազդում:

Միևնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար:

Վիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են