Խովաևն առաջիկայում կայցելի Երևան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այժմ Բաքվում է, նա ծրագրել է շփումներ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հույս է հայտնել, որ Խովաևի այցը դրական ազդեցություն կունենա հարաբերությունների կարգավորման գործում։
«Մենք ելնում ենք նրանից, որ նա կշարունակի իր շրջագայությունը տարածաշրջանով, մոտ ապագայում կկարողանա այցելել Երևան և բարեկամաբար, գործընկերային կերպով քննարկել բոլոր մանրամասները, որպեսզի այդ շփումները լինեն ի օգուտ կարգավորման»,– ասել է նա։