Լրահոս
Կարևոր


Պետական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու իշխանական օրակարգը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս փոփոխություններից հետո պետական համակարգն ավելի արդյունավետ չդարձավ։

Ընդհակառակը, ավելի դժվարացան մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի հասցեագրումը և հանգուցալուծումը։ Սակայն իշխանություններն իրենց մոտեցումներում մնում են անդրդվելի և մտադիր են նոր կրճատումներ իրականացնել։ Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բարեփոխումների անվան տակ ներկայացրել օպտիմալացման քարտեզը։ Չխորանալով նման «օպտիմալացման» արդյունավետության մանրամասների մեջ՝ նշենք, որ զարմանալիորեն փակվելու են նաև սահմանամերձ շրջանների մի շարք կառույցներ։

Օրինակ՝ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ժամանակին փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին, բողոքում են այս որոշման դեմ և նույնիսկ օրեր առաջ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչության փակման արդյունքում բնակիչների համար նոր դժվարություններ են առաջ գալու. նրանք ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։ Էլ չենք խոսում առավել հեռավոր գյուղերի բնակիչների մասին: Բայց այս թեման միայն Վարդենիսով կամ Ճամբարակով չի սահմանափակվում։

Պարզվում է, որ Մեղրիում ևս փակվում են մի շարք պետական հաստատություններ՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, արխիվը, ինչի արդյունքում մեղրեցիների համար ևս նոր բարդություններ են ստեղծվելու։ Ընդհանրապես, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ ու ծայրամասային շրջանների զարգացումը։ Ու միշտ օրակարգային է եղել սահմանամերձ շրջաններին արտոնություններ տրամադրելու թեման։ Բայց փոխանակ սահմանամերձ տարածքները հատուկ պետական ուշադրության արժանանան, հակառակն է իրականացվում։

Ավելի են բարդացվում պայմանները, որի արդյունքում մարդիկ կարող է թողնեն ու հեռանան։ Իսկ ո՞ւր կորավ իշխանությունների կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացումը։ Պատահական չէ, որ քաղաքացիների շրջանում հիմնավոր կասկածներ են առաջանում, թե այս ամենը կարող է կապված լինել թշնամու պահանջների հետ, որոնք զիջողական տրամադրություններ ունեցող իշխանությունների համար օրենք են դառնում։ Կա նաև հարցի մյուս կողմը. եթե իշխանությունները կրճատումներն ու օպտիմալացումը պայմանավորում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա ինչո՞ւ կոնկրետ իրենց ուռճացված աշխատակազմերը, ծախսերն ու պարգևավճարները չեն օպտիմալացնում, այլ հիմնավոր նստել են պետբյուջեի վրա ու վայելում են։

Մեծ հաշվով, պարզ է, որ իշխանությունները պետական համակարգի հետ կապված փոփոխություններն իրականացնում են միայն իրենց շահերից ելնելով։ Որպեսզի համայնքային ընտրություններում իշխող կուսակցությունն առավելություն ստանա, մեծ թափով նախաձեռնվեց համայնքների խոշորացումը։ Բայց արդյունքում խոշորացումն ավելի է բարդացրել փոքր համայնքներում կյանքն ու պայմաններ ստեղծել, որ այդ բնակավայրերի բնակչությունը հեռանա։ Այնինչ այդ բնակավայրերը ևս կարևոր նշանակություն ունեն բնակչության բաշխվածության առումով։ Մյուս կողմից էլ՝ գրեթե բոլոր կարևորագույն հաստատությունները և ենթակառուցվածքները կենտրոնացված են մայրաքաղաքում, ու որևէ նախաձեռնություն չկա դրանք նաև մարզեր ու մասնավորապես փոքր համայնքներ տեղափոխելու ուղղությամբ։

Նույնիսկ Ակադեմիական քաղաքի հարցում հանկարծ փոխեցին մտադրությունները. եթե որոշ ժամանակ առաջ իշխանությունները փիառվում էին ու նշում, թե Երևանից դուրս են Ակադեմիական քաղաք կառուցելու, այսինքն՝ բուհերը դուրս են հանելու Երևանից, ապա վերջում պարզվեց, որ այն հենց Երևանի տարածքում է կառուցվելու։ Մի խոսքով, այս իշխանությունների օրոք տարածքային համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, ընդհանրապես զարգացման մասին խոսք լինել չի կարող...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ