Լրահոս
Կարևոր


Պատմական առաքելություն ստանձնելու ճակատագրական պահը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն չորրորդ տարին ամեն օր, երբ օրը մթնում է, նորից հային պատում է տանջալից ու մղձավանջային գիշեր անցկացնելու տհաճ զգացումը, իսկ երբ լույսը բացվում է, նրան սպասվում է ամենասարսափելին ու դժոխայինը, երբ մտածում ես, թե որն է լինելու վեր կենալուդ նպատակը, երբ չգիտես ապրելուդ նպատակը, հայրենի այդքան թանկ հողը տրորելուդ նպատակը։ Երբ գիտես, որ արթնանում ես մի երկրում, որտեղ մարդիկ ապրում են զավեշտի օրենքներով ու տրամաբանությամբ, որտեղ պաշտպանված չէ անվտանգությունդ, արժանապատվությունդ, ինքնությունդ, երազանքներդ։

Գիտես, որ երկիրդ կործանվում է, սակայն ոչինչ չես կարողանում անել, հետո անճարությունից սկսում ես ինքդ քո աչքից ընկնել։ Երբ գիտես, որ ստիպված ես լինելու վեցերորդ տարին շարունակ արթնանալ մի երկրում, որտեղ իշխանություններն ընդհանուր ոչինչ չունեն սեփական երկրի ու ժողովրդի հետ և բացահայտ թշնամու շահն են սպասարկում, երբ ոտքերիդ տակից հողը փախչում է, որտեղ ամեն Աստծո օր սպասում ես մի նոր գույժի՝ տարածքների զիջման, մարդկային կորստի ու դ ա վադ րու թյան, իրա կ ա նու թյու ն ի ց կտրված, անտրամաբանական ու տարօրինակ մի նոր որոշման, որտեղ ժողովրդի մի մեծ զանգված անհասկանալիորեն հայրենիքի փոխարեն ընտրում է նյութը, շահը, էժանագին վայելքները, գաղթականությունն ու պանդխտությունը, սիրո փոխարեն՝ ատելությունը, ճշմարտության փոխարեն՝ սուտը, կեղծիքը, կյանքի փոխարեն՝ ինքնաոչնչացումը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումն ու ստրկությունը, պայքարի փոխարեն՝ հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը, ներկայի ու ապագայի փոխարեն՝ անցյալը, սեփական ուժերին ապավինելու փոխարեն օտարի ու Աստծու մեջ է փնտրում փրկությունը, համերաշխության փոխարեն գերադասում է անմիաբանությունն ու պառակտումը։

Որտեղ ոչ քիչ քանակությամբ մարդիկ հանդուրժում են ստորաքարշությունը, անամոթությունը, սուտը, դավաճանությունն ու անբարոյականությունը, որտեղ բացակայում է ապրելու մարդկային շարժառիթը՝ հավատքը։ Իսկ հավատքը մարդկային կյանքի իմաստի հիմնասյուներից է, հավատքը կյանքի ուժն է, որի արդյունքում մարդն իրեն չի ոչնչացնում, այլ ապրում է։ Հակառակ դեպքում դառնում ես անպետք, կյանքդ դառնում է ոչ իմաստալից, երբ քո կուտակած գիտելիքներն ու սերը չես կարող իրացնել ի նպաստ քո ու քո երկրի, որտեղ հնարավորություն չունես երազել ու երազանքներդ իրականություն դարձնել։ Իսկ կյանքի նպատակն ինքնարտահայտումն է, մեր էությունն ամբողջությամբ դրսևորելն է, այն է, ինչի համար ապրում ենք: Նժդեհն ասում էր. «Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք»։

Ապրում ես մի երկրում, որտեղ իշխանավորները հանուն փառքի ու շահի պատրաստ են հայրենիքն ուրանալ, պետությունդ կործանման տանել, սեփական ժողովրդից երես թեքել, այդքան անարգանք, ատելություն ու անպատվություն հանդուրժել, տասնյակ հազարավոր մարդկանց տնավեր անել, գաղթական դարձնել ու հայրենիքի անբուժելի կարոտը նրանց սրտում թողնել, այդքան մարդկային ու տարածքային կորուստներ, վիշտ ու արցունք պատճառել, անվտանգությունն ու պետական ինստիտուտները կազմաքանդել, պետական խորհրդանիշերը պղծել, ազգային արժեքները խեղաթյուրել, ազգային ինքնությունը զիջել և այդքանից հետո դեռ ժողովրդի մի մեծ զանգվածի ներողամտությանն ու հանդուժողականությանն արժանանալ։ Արժե՞ր, արդյոք, հանուն ինչ-որ բանի, թեկուզ աշխարհակալ փառքի կամ ամենամեծ շահի, այդպիսի խելակորույս քայլի գնալ՝ դժոխքի միջով անցնել, մեր ու մեր նախնիների պայքարը, տառապանքն ու զրկանքները, հերոսների թափած արյունը դարձնել հանուն ոչնչի, նախնիների ու ապագա սերունդների առաջ այդքան մեծ մեղք գործել ու արժանանալ պատմության ու Աստծո դաժան պատժին, սերունդների համար չարագործի անուն ու անեծք թողնել։ Իսկ հայրենիքի ուրացումն անգամ թշնամին, անգամ կուրորեն սիրող մայրը չի ներում։ Հուլիոս Կեսարն է ասել. «Սիրում են դավաճանությունը, սակայն ոչ դավաճաններին»։

Այս իշխանությունները 6 տարի առաջ ունեին հայության մի հոծ հատվածի վստահությունը, ինչին շատերը կերազեին։ Նրանք կարող էին հայ ժողովրդի ոսկե դարը կառուցել։ Իրենց նկատմամբ այդ մեծ սերը բավարար էր հրաշքներ գործելու, սարեր շուռ տալու համար, բայց, ցավոք, ի չարս օգտագործեցին այդ հավատն ու վստահությունը՝ մոլորեցրին ու խաբեցին մարդկանց կեղծ ու ժողովրդահաճո կարգախոսներով։ Հիմա իրենց պատճառով հայը աշխարհի բոլոր անկյուններում գլխիկոր է ման գալիս, հային շատերը որպես պարտվողի են ընկալում։ Ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ այս իշխանությունների կառավարման տարիները հայ ժողովրդի ամենաամոթալ ի, նվաստացուցիչ ու խայտառակ ժամանակաշրջանն է եղել, երեքհազարամյա Արցախի հայաթափումն է եղել։ Ամեն ինչ անցողիկ է՝ մարդու կյանքը, փառքը, հարստությունը, վայելքները. մնայունն ու բարձրագույն արժեքը հայրենիքն է, պատիվն է։

Ամենացավալին այն է, երբ կորցնելուց հետո ոչինչ չես ունենում կորցնելու, երբ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, երբ ապրելդ, երեխա ծնելդ, տուն կառուցելդ չի գալիս, երբ մեջքդ ջարդվում է, թևերդ կոտրվում են, կյանքդ դառնում է անբովանդակ ու անիմաստ։ Պարտություն, կորուստ, սխալվել, խաբվել, մոլորվել, վախ, անգամ ստրկություն ու դավաճանություն. սրանք գուցե մարդու բնույթին բնորոշ վիճակներ են: Սակայն նորմալ չէ պարտության ու կորստի, ստրկամտության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելը, անընդհատ նույն սխալները կրկնելը, սխալներից դասեր չքաղելը, վախն ու մոլորությունը չցրելը, դավաճանությունը հանդուրժելը։ Չկա մի իրավիճակ, երբ հնարավոր չլինի վերածնվել, որում կյանքը մեզ հնարավորություն չտա իմաստ գտնելու, պայքարելու, և չկա մարդ, որի համար կյանքը պատրաստ չլինի մատուցել անակնկալներ։ Պարզապես չպետք է կորցնել հավատն ու համբերատարությունը, իսկ հավատքը, համբերատարությունը մարդկային կյանքի իմաստությունն են։

Հիմա հայ ժողովրդին անհրաժեշտ է նախ և առաջ իրեն պատած անճարության ու խեղճության զգացումը հաղթահարել, իր միջի ստրուկին սպանել, իշխանությունների կողմից իրեն մատուցվող վախի, պատերազմի ու մահվան սարսափը ցրել, խաղաղության դարաշրջանի խաբկանքներից ու անիրատեսական երևակայություններից ձերբազատվել։ Այդ թույլերն ու անսկզբունք մարդիկ են իրականությունը համարում անիրատեսական և ապրում երևակայությունների աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը։ Ուժեղ անհատականությունն իրականություն է դարձնում այդ ցանկությունները: Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո, նվիրվածության, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ճշմարիտ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքը չընդհատվող պայքար է, լի արյունալի պատերազմներով՝ հանուն իրական հայրենիք ունենալու և հանուն իրական ազատության ու արժանապատվության։ Իսկ պայքարել նշանակում է ապրել. միայն սերը, պայքարը, աշխատանքն ու կամքը կարող են ազատություն ու փառք բերել ազգերին ու երկրներին:

Պատմության մեջ ժողովուրդները պարտվել, անհաջողությունների են մատնվել առաջին հերթին պայքարելու և հաղթելու կամքի բացակայության պատճառով։ Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունը, վախը, անվճռականությունն ու խավարը։ Հիմա՝ հայրենիքի ու պետության համար այս օրհասական պահին, ժամանակն է, որ ասպարեզ դուրս գա այն իմաստուն ու անձնազոհ անհատը, ով պատրաստ է իր կյանքը ուխտագնացություն դարձնել ու խաչվել, մոմի նման վառվել ու հանգչել իր ազգի փրկության համար և պատմական առաքելություն ստանձնել՝ հակադրվելով այս հայրենադավ իշխանությունների կործանարար քաղաքականությանն ու դիմադրելով միջակ մտքեր, գորշություն ու խավար երկրպագողների կատաղի հակադրությանը:

Մեկը, ով կարող է հավատ, համերաշխություն ու միասնություն բերել, արժանապատվորեն և անկեղծորեն առաջնորդել ժողովրդին և պատասխանատվություն ստանձնել նրա համար։ Հիմա մեզ մնում է, առանց ժամանակ կորցնելու, համախմբվել ազգային շահերով առաջնորդվող հայրենասեր, արժանապատիվ ու գիտակից ուժերի շուրջ, Եկեղեցու շուրջ, իսկ այդ ենթադրյալ ու ցանկալի առաջնորդն անպայման ի հայտ կգա։ Հուսադրող է, որ արդեն նշմարվում են համախմբման, քաղաքական ու քաղաքացիական ակտիվության դրսևորման գործընթացներ։ Ժամանակը ցույց է տվել, որ երբ համախմբվել ենք, հույսներս մեր վրա ենք դրել, անպայման ունեցել ենք հաղթանակներ։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ Աթոյան