Ալիևի որոշումը՝ «Ղարաբաղի համալսարանի» վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի իշխանություններն Արցախի բովանդակ զավթումից հետո մշտապես խոսել են օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի Պետհամալսարանի երբեմնի շենքում այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան» բացելու ծրագրերի մասին։
Ինչպես հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարան»-ի գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին»։
Մասնավորապես, նրա կարգադրությամբ, 10 մլն մանաթ է հատկացվել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը՝ վերոնշյալ նպատակի համար։