Արմավիրում արտակարգ իրավիճակ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վերջերս կայացած նիստում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին տվել են հանձնարարականներ, և հայտնել, որ 2024 թվականը նույնպես համարվում է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հանյտաբերման:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում
:Գյուղ են ժամանում ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում հայտնաբերում են նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Արամ Մ.-ին և 27-ամյա Վահագ Խ.-ին:Ոստիկանները այն պահին են հասնում գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:
Ոստիկանները նշված անձանց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին:Պարզվում է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:
Ավելին՝ այստեղ