Փաշինյանը մեկնում է Մյունխեն. այնտեղ է լինելու նաև Ալիևը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյունխենի Անվտանգության համաժողովը անցկացվելու է փետրվարի 16-18-ը:
Այս տարի էլ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ համաժողովին. MediaHub-ի հարցին ի պատասխան Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տվեց ավանդական պատասխանը. «Վարչապետի այցերի մասին մենք ճիշտ ժամանակին հաղորդագրություն ենք տարածում»։
Թեև աշխատակազմից որևէ հստակ պատասխան չհնչեց, մեր աղբյուրները վստահ նշում են, որ Փաշինյանը վաղը մեկնելու է Գերմանիա և մասնակցելու է նշված համաժողովին։
Նշենք, որ այս տարի ևս Անվտանգության համաժողովին մասնակցելու է թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, անցած տարի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովին, որի շրջանակում, ԱՄՆ-ի պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ, կայացել էր Բլիքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։
Տեսնենք՝ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա՞: